ԳԵՆԵՐԱԼ. Թշնամու կողմից սպանվածների թի՞վը։ ՄՀԵՐ. (Աշխատելով ուշքը չկորցնել): Հարյուր հիսուն հրացան դիակներից ենք վերցրել, վիրավորվածների թիվր չգիտեմ։ (Նվաղում է): ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Մհերին ղրկելով): Ձերդ գերազանցություն, նա վիրավորված է։ ՄՀԵՐ. (Աշխատելով ուշքի գալ): Ոչինչ, դատարկ բան է։ (Ուշաթափվում է): ԳԵՆԵՐԱԼ. Տարեք վրան։ ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ ԵՎ ՏԱՏԻԱՆԱ ՍԿՎՈՐՑՈՎԱ. (Դուրս են գալիս կամավորների շրջանից և Միլովիդովի օգնությամբ ՄՀերին տանում են ձախ կողմի վրաններից մեկը):
ՏԵՍԻԼ 5
ԳԵՆԵՐԱԼ, ԶՈՐԱՎԱՐՆԵՐ և ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ԳԵՆԵՐԱԼ.
(Հանդիսավոր): Հայեր, տակավին պատերազմի սկիզբն է, բայց այսօր դուք երրորդ անգամը ցույց տվեցիք ձեր քաջությունը։ Մի անգամ ևս դուք հաստատեցիք, թե որքան անհիմն են եղել այն կասկածները ձեր ռազմական ոգու մասին, որ ձեր թշնամիները աշխատել են ներշնչել մարդկությանը։ Մենք գիտեինք, որ ձեր ազգի բազմադարյան պատմության էջերը զարդարված են ձեր նախահայրերի խիզախ գործերով՝ հանուն ձեր ազգային արժանապատվության, հանուն քաղաքակրթության և հանուն քրիստոնեության, բայց թվում էր, որ դարերի ճնշումը ձեր մեջ սպառել է ռազմական ոգին։ Այսօր դուք երրորդ անգամ փարատեցիք այդ կասկածը։ ՀՐԱԶԴԱՆ. (Լուրջ և հանդարտ): Շնորհակալ ենք։ ԱԼԻՇԱՆ. (Լուրջ և հանդարտ): Շնորհակալ ենք» ԳԵՆԵՐԱԼ. Այժմ պարզ է մեզ համար, թե որքան մեծ է ձեր սերը դեպի ձեր հայրենիքը և դեպի ազատությունը, դուք ապացուցեցիք, թե որքան խաղաղասեր, հեզ, աշխատասեր է հայ ժողովուրդը, երբ նա վայելում է հանգիստ