Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կյանք, նույնքան նա կտրիճ է ու խիզախ, երբ հարկավոր է պաշտպանել իր ազգի վարքն ու պատիվը։ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. (Հանդարտ): Ճշմարիտ է, ճշմարիտ է, ԳԵՆԵՐԱԼ. Շնորհակալություն, հայ կամավորներ, կրկնակի շնորհակալություն ամենքիդ այսօրվա հաղթության համար: Գնացեք և հանգստացեք։ Վաղը ձեզ սպասում է խոշոր ճակատամարտ և դարձյալ ձեզ է վիճակվելու կատարել կարևոր դերը։ Ձեզ, որ ծանոթ եք այս դաժան երկրի բոլոր անկյուններին և ճանաչում եք մեր թշնամուն ավելի, քան մենք։ Ցտեսություն: Առավոտյան կհանդիպենք։ (Գնում է աջ կողմի վրանը): ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. Կեցցե նորին գերազանցությունը, կեցցե, կեցցե, հուռռա՜, հուռռա՜։ (Ուրախ և զվարթ ցրվում են բեմի խորքը և անհետանում):

ՏԵՍԻԼ 6

ՀՐՍԶԴԱՆ, ԱԼԻՇԱՆ և 8 ԻՐԱՆ իր չորս ընկերների հետ:

ՏԻՐԱՆ. (Անչափ ոգևորված): Հորեղբայր, ինչ հրաշալի մարդ է գեներալը։ Նա ինձ անչափ ոգևորեց։ Ի՜նչ համակրելի են ռուսները։ Տար ինձ շուտով կռվի դաշտը, ես փափագում եմ նրանց շարքերում կռվել և նրանց հետ մեռնել։ ՏԻՐԱՆ ՉՈՐՍ ԸՆԿ. (Նույնպես ոգևորված): Մենք ևս, մենք ևս։ ՀՐԱԶԴԱՆ. Վաղը կփորձվի ձեր քաջությունը։ (Ալիշանին): Գնանք Մհերին տեսնելու։ Կարծեմ նա շատ ծանր է վիրավորված։ (Գնում է դեպի այն վրանը, ուր տարան Մհերին): ԱԼԻՇԱՆ. (Հետևում է Հրազդանին): ՏԻՐԱՆ ԵՎ ԻՐ ԸՆԿ. (Գնում են խորքը):

Վարագույր