ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ
Մանգունիների տունը: Մի ուրիշ, ավելի մեծ սենյակ և ավելի հարուստ կահավորված: ձախ պատի մեջ դռներ, որ տանում են բնակարանի ներսը: Դռներ խորքի պատի մեջ, որ տանում են նախասենյակ: Ուրիշ դռներ նույն պատի մեջ, դեպի աջ, որ տանում են առաջին արարվածի սենյակը: Աջ պատի մեջ միայն լուսամուտներ:
ՏԵՍԻԼ 1
ՍԱԹԵՆԻԿ և ԳԱԼՈ
ՍԱԹԵՆԻԿ. (Թախտերի վրա բարձերն ազդելով): Ահ, գնացին վերջապես։ Այժմ ինձ զզվելի է թվում ամեն բան, որին նրանք դիպել են։ Ինչ օրեր էին։ Տեր աստված, ինչ օրեր։ Դեռ լավ է, որ դու այստեղ էիր։ Ի՜նչ կլիներ, եթե դու մեզ չպահպանեիր քո խելքով, քո վարվողությամբ։ ԳԱԼՈ. (Ծխելով շրջում է): Արյունս էր բորբոքվում, երբ տեսնում էի այդ Անթար֊բեյի լպիրշ կերպարանքը, նրա վավաշոտ աչքերը, որ այնպես հալածում էին Նիգարին։ ՍԱԹԵնԻԿ. (Դադարեցնելով աշխատանքը, ձեռները բարձրացնում է վեր): Երկնային ահեղ դատավոր, ե՞րբ պիտի դա քո արդար դատաստանը, ասա՝ ե՞րբ։ (Նստում է թախտի վրա):