ԳՍԼՈ. Օօ, եթե կարողանայի, վաղուց կանեի այդ բոլորը բայց դժբախտաբար, չեմ կարող, տկար եմ։
ՍԱԹԵնԻԿ. Չես կարող, որովհետև կա մեկը, որ քեզ խանգարում է. Նիգարը։ Զուր ես մեղքը գցում կրոնիդ, ազգությանդ ու ինձ վրա։
ԳԱԼՈ. (Դառը հեգնությամբ): Նիգարը, հե, հե, հե, Նիգարը Ոչ, մայր, կարող ես հանգիստ Նիգարը իմը չէ, այ քո օրինական որդունը։
ՍԱԹԵնԻԿ. (Գրգռվելով): Լռիր, մի զրպարտիր այդ անմեղ աղջկան։ Մի զրպարտիր իմ ազնիվ որդուն, որ չգիտեմ կենդանի է, թե մեռած։ Ամոթ է, Նիգարը չի կարող սիրել իր հարազատ հորեղբոր որդուն։ նա գիտե, որ արգելված է մեր օրենքներով ու մեր ավանդություններով։
ԳԱԼՈ. Բայց մի՞թե սերն օրենք է ճանաչում կամ ավանդություններ։ Մի՞թե չեն եղել իրար վրա սիրահարված հարազատ քույրերի զավակներ։ Ես գիտեմ, որ Նիգարը գիշեր-ցերեկ Տիրանի համար է աղոթում։ Իսկ ես նրա աչքում ուրիշ ոչինչ եմ, եթե ոչ մի պահապան շուն՝ նրա անմեղությունը քուրդերից ու թուրքերից պաշտպանելու համար։
ՍԱԹԵնԻԿ. (Կատաղելով): Բավական է, բավական է, դադարիր, ես այլևս ուժ չունեմ քեզ լսելու։
ԳԱԼՈ. Շատ լավ, կլռեմ, թող լինի, ինչ որ լինելու է։
ՏԵՍԻԼ 2
ՆՈԻՅՆՔ, ԴԱՆԻԵԼ, ՀԵՏՈ ՆԻԳԱՐ
ԴԱՆԻԵԼ. (Գալիս է խորքի ձախ դռնից: Գունատ է, դողում է ու հևում): Որտեղ է Միհրդատը։
ԳԱԼՈ. (Հանգիստ): Ի՞նչ է պատահել։
ԴԱՆԻԵԼ. Թուրքերը ջարդվել են, Աբդուրահման փաշան իր զորքով նահանջում է։ Տեղական թուրքերն ու քուրդերը կատաղել են մեր վրա։ Նրանք ժողովվել են փողոցներում ու գոռում են. «Կորչեն հայերը, նրանք են մեր կործանման պատճառը»։