Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԻԳԱՐ. (Գալիս է ձախ կողմի դռնով): Այո, այդպես են գոռում։ Այ, Լսո՞ւմ եք, գալիս են։ ԳԱԼՈ. (Սառնարյուն): Մայր, շալդ փաթաթիր Նիգարի գլխին, ՍԱԹԵՆԻԿ. (Շալն իր գլխից վերցնելով): Ինչո՞ւ համար։ ԳԱԼՈ. Ես կտանեմ նրան մի ապահով տեղ։ ԴԱՆԻԵԼ. Ո՞րն է այդ ապահով տեղը, տար իմ կնոջն ու զավակներին էլ։ ՍԱԹԵՆԻԿ. Եվ իմ փոքրիկներին։ ԳԱԼՈ. Ես քուրդ Շերիֆ-բեյի հետ պայմանավորվել եմ, որ երբ քուրդերն ու թուրքերը մեզ վրա հարձակվեն, մեր կանայք ու երեխաները նրա տանը պատսպարվեն, իսկ երբ ռուսները գան, մենք պատսպարենք նրա ընտանիքը։ ԴՐՍԻՑ. (Լսվում են խուլ աղաղակներ, որ հետզհետե սաստկանում են): ՆԻԳԱՐ. Ես քուրդի տուն չեմ գնա, թողեք ինձ։ (Սաթենիկը շալը հեռացնում է իրենից): ՍԱԹԵՆԻԿ. (Շալը նորից իր գլխին գցելով): Աղջիկս, ես ճանաչում եմ Շերիֆ-բեյի ընտանիքը, ազնիվ մարդիկ են։ Դուք այնտեղ ապահով կլինեք Դանիելի ու իմ փոքրիկների հետ։ ՆԻԳԱՐ. Չեմ ուզում, չեմ կարող, որտեղ դու՝ այնտեղ էլ ես։

ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ և ԱՐՓԵՆԻԿ, հետո ՄԻՀՐԴԱՏ

ԱՐՓԵՆԻԿ. (Շտապով գալիս է ձախ կողմի դռնից): Դանիել, լսո՞ւմ ես, ես վախենում եմ. ազատենք մեր երեխաներին։ ՄԻՀՐԴԱՏ. (Շտապով գալիս է ձախ կողմի դռնից: Ծեծված է. փոշոտ ու գունատ). Անիրավներ, անասուններ, քարկոծեցին ու սպանեցին խեղճ մարդուն։ ՍԱԹԵՆԻԿ. Ո՞ւմ։ ՄԻՀՐԴԱՏ. (Թուլացած նստում է): Տեր Հովնանին, ամբողջ կյանքում եղբայրություն ու ազգերի համերաշխություն էր քարոզում։ Տեսնելով թուրքերի կատաղությունը, փորձեց հասկացնել նրանց, որ հայերն անմեղ են նրանց