պարտության մեջ։ Սրիկայի մեկը գոռաց. «Հավատացյալ մուսուլմաններ, ինձ լսեցեք, այդ քեշիշը ռուսական լրտես է»։ ԳԱԼՈ. Երևակայում եմ ազդեցությունն այդ խոսքերի։ ՄԻՀՐԴԱՏ. Խուժանն իսկույն կատաղեց և նույն վայրկյանին հարձակվեց խեղճ քահանայի վրա քարերով ու փայտերով։ Ես մեջ ընկա՝ մի կերպ ազատելու, չեղավ։ Քարկոծեցին ու սպանեցին անմեղ մարդուն։ Ինձ էլ ծեծեցին, հազիվ ազատվեցի մահից։ ԱՐՓԵՆԻԿ. (Դանիելին): Ի՞նչ ես քարացել, ազատիր երեխաներիս։ ԳԱԼՈ. Բեր նրանց ու մայրիկի երեխաներին, Շերիֆ-բեյի ընտանիքը սպասում է ձեզ։ ՄԻՀՐԴԱՏ. (Գրգոված): Ո՞վ ես դու, որ իմ զավակներին ազատես։ Ես հրաժարվում եմ քուրդի օգնությունից։ ՍԱԹԵՆԻԿ. (Գրգոված): Դե դու պաշտպանիր մեզ, հիմար ծերունի։ ՄԻՀՐԴԱՏ. Կպաշտպանեմ, որքան կարող եմ։ Ջեմալ-բեյի հոգեհանը դեռ չի մեռել։ (Շտապով գնում է. խորք աջ դռնով և իսկույն ետ է գալիս, գրպանը դնելով մի ատըրճանակ և մեջքին կապելով մի երկայն դաշույն): ԳԱԼՈ. Ծերունին ցնդվել է։ ՆԻԳԱՐ. (Նայելով լուսամուտներից մեկով դեպի փողոց): Ահ, տեսեք ինչ են անում նրանք։ Ահ, սարսափելի է, սարսափելի է (Հեռանում է լուսամատից): Նայել չի կարելի։ ԴՐՍԻՑ. (Աղաղակներ): Կորչեն հայերը, կոտորեցեք գյավուրներին։ ԴԱՆԻԵԼ. (Մոտենակով լուսամուտներից մեկին): Նրանք տեր Հովնանի գլուխը բարձրացրել են մի ցցի վրա և շրջեցնում են։ Հայերը սարսափահար դես ու դեն են վազում։ Թուրքերը հրճվում եմ։ ՍԱԹԵՆԻԿ. Փակիր լուսամուտները։ Կողպեցեք դռները։ ԳԱԼՈ. Այդ չի օգնի, մայր, չի օգնի։ ԴԱՆԻԵԼ. Սպասեցեք, խուժանը հեռանում է մեր փողոցից։ Այո, այո, հեռանում է։ Մի քանի պատկառելի թուրքեր
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/332
Արտաքին տեսք