Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԱՆԻԵԼ. Սրերը, աստված իմ, ինչպես են շողշողում արեգակի տակ։ Նրանց ծայրերից արյուն է կաթում։ ՍԱԹԵՆԻԿ. (Ականջները փակելով): Բավական է, բավական է, դադարեցեք։ ԴԱՆԻԵԼ. Մեկը թավալվեց գետին, երիտասարդ է։ Ահա մյուսը, երրորդը, չորրորդը: Ոչ մի դիմադրություն անզեն հայերի կողմից։ Ծուխը բարձրացավ, երկինքը սևացավ, երկիրը կարմրեց մարդկային արյունից։ (Հեռանում է լուսամուտից): Ահ, անհնարին է նայել։ Չտեսնված, չլսված աղետ։ Ահա պատերազմի առաջին պտուղը։ ԱԱԹԵՆԻԿ. (Ձեռները վեր բարձրաձնելով): Եթե խուլ չես, եթե ունիս մի կաթիլ արդարադատություն, զսպիր գազաններին, զսպիր, որ մեր հավատը դեպի քեզ չմեռնե հավիտյան, ամենակարող տեր։ Պատմիր մեզ, ծնողներիս, եթե մեղանչել ենք գահիդ առաջ, բայց խնայիր, խնայիր մեր զավակներին։ Ահ, ուժ չունիմ։ (Նայում է ընկճված):

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ և ՆՈՒԳԶԱՐ

ՆՈՒԳԶԱՐ. (Շտապով ներս է մտնում խորքի ձախ դռնով): Նրանք մտան մեր գավիթը: Փախեք, գալիս են։ (Փախչում է ձախ կողմի դռնով): ԴԱՆԻԵԼ. (Այլայլված): Ի՞նչ պիտի անենք, Գալո, ես խելքս կորցնում եմ։ ԳԱԼՈ. նախ և առաջ պետք է պահպանենք մեր սառնարյունությունը. թող չասեն, թե հայը մահից սարսափում է։ ՍԱԹԵՆԻԿ. (Ոտքի կանգնելով): Այո, ճիշտ է ասում Գալոն, մեռնենք արժանապատվությամբ:

ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ, առանց նՈՒԳԶԱՐԻ. ՋԵՄԱԼ-ԲԵՅ և ԱՆԹԱՐ-ԲԵЗ

ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. (Դրսում, բարձր հրամայողական ձայնով): Լռեցե՛ք, կանգ առեք։ Դուք այստեղ գործ չունիք։ Սպասեցեք իմ հրամաններին։ Լռեցե՛ք, ասում եմ։