ԴՐՍՈՒՄ. (Աղմուկը դադարում է): ՍԱԹԵՆԻԿ. (Ցնցվելով Ջեմալ-բեյի ձայնից): Աստված իմ, այդ ձայնն ինձ ծանոթ է։ (Երեսը ծածկում է շալով): ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Դրսում): Հսկեցեք դռները, ոչ ոքի թույլ չտաք այս տնից դուրս գալու։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով՝ գլուխը բարձր պահած: Մոտ 60 տարեկան տղամարդ է, կարն ալեխառն մորուսով. բայց տակավին առույգ: Արտաքինով Գալոն շատ նման է նրան: Զինված է թրով և ատրճանակով): Ո՞վքեր են դրանք։ ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Ներս է մտնում Ջեմալ-բեյի հետևից խորքի ձախակողմյան դռնով): Նրա ազգականերն են։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. Ո՞րտեղ Է այն աղջիկը ես նրան չեմ տեսնում այստեղ։ ԱՆԹԱՐ֊ԲԵՅ. Երևի թաքցրել են։ Սպասիր, ես ծանոթ եմ այս տան սենյակներին։ (Վազում է դեպի խորքի աջակողմյան դուռը. նայում է): Այնտեղ չէ։ (Վազում է դեպի ձախ կողմի դռները): Այստեղ էլ չէ։ ԳԱԼՈ. (Լիովին տիրելով իրան): Բարի գալուստ, Անթար֊բեյ, ինչո՞ւ այդպես շուտ մոռացար քո բարեկամին։ ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Կատաղի): Կորիր, շուն, դու չէի՞ր որ խլեցիր իմ որսն իմ ձեռքից։ Ո՞ւր ես թաքցրել նրան, ասա, եթե կյանքը թանկ է քեզ համար։ ԳԱԼՈ. Չեմ հասկանում, ո՞ւմ մասին եք խոսում։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. էյ, լսեցեք, ես Անթար֊բեյի մորեղբայրն եմ և սիրում եմ նրան հարազատ որդուս չափ։ Այս տանը նա տեսել է մի աղջիկ ու հավանել։ Բերեք այդ աղջկան, տվեք նրան, ես ձեզ կազատեմ կողոպուտից և կոտորածից։ ՍԱԹԵՆԻԿ. (Մեկուսի): Աստված իմ, նա ինքն է։ ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Դե շուտ, մենք ժամանակ չունինք։ ՍԱԹԵՆԻԿ. Այս տանը ձեզ տալու աղջիկ չկա, կորեք այստԵղից, կամ արեք ինչ ուզում եք։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. (Ցնդվելով): Ալլահ, ալլահ այս ձայնը ինչ հիշեցնում է նրան։ Մի՞թե...
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/335
Արտաքին տեսք