ՍԱԹԵՆԻԿ. (երեսը բաց անելով): Այո, նա ինքն է, Սաթենիկը, Ճանաչեցի՞ր ինձ, Ջեմալ-բեյ: ԳԱԼՈ. (Ուժգին ցնցվելով։ Մեկուսի): Ջեմալ֊բեյ՜ հայր՜ս... ԴԱՆԻԵԼ. (Ընկճված, մեկուսի): Ողորմած աստված, դու մեզ փրկես. ՋԵՄԱԼ-ԲԵՅ. (Զարմացած նայելով Սաթենիկին ոտքից մինչև գլուխ: Մեծ է ալլահի օրենքը և նրա Մարգարեի զորությունը: Երկինքն երկրին կարող էր հանդիպել բայց չէի երևակայում, որ քսան ու երեք տարի անցնելուց հետո կարող եմ հանդիպել քեզ: Նայիր, Անթար, լավ նայիր, դա այն սասունցի աղջիկն է, որի մասին քեզ պատմել եմ մի քանի անգամ: Նայիր, դա է իմ կրակոտ երիտասարդության ամենաթանկագին ավարը: ՍԱԹԵՆԻԿ. Որ այնքան նսեմացրեց քո քաջության հռչակը աշիթերների աչքում: ՋեՄԱԼ-ԲԵՅ. Օհա, քո լեզուն դեռ սուր է, ասա, խոսիր: ԱՆԹԱՐԲԵՅ-ԲԵՅ. Մորեղբայր, այդ կինը քեզ խաբում է Նիգարին իմ ձեռքից փախցնելու համար, Մի հավատար։ ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Ոչ, չի խաբում։ Ես շատ լավ եմ հիշում Սասունի մարալին։ Ճշմարիտ է, նա բավական թառամել է ու ծերացել, բայց նրա նշաձև աչքերը դեռ պսպղում են սև ալմազների պես։ Նրա ձայնը դեռ հնչում է արծաթի նման։ Նրա զալամով քաշած ունքերը ու քահուրբար ատամները դեռ նույնն են, ինչ որ քսան ու երեք տարի առաջ։ Ծերությունը չի փչացրել նրան։ Ինչպես երևում է այո տան սարք ու կարգից, նա վատ չի ապրել։ ՍԱԹԵՆԻԿ․ Ապրել եմ քրիոտոնեի հալալ աշխատանքով։ Չենք գողացել, չենք կողոպտել, չենք սպանել անզեն ու անպաշտպաններին, ինչպես դուք... (Վերջին բառն արտասանում է կծու հեգնանքով: ԱՆԹԱՐ֊ԲԵՅ. Մորեղբայր, նա մեզ վիրավորում է։ Կապիր նրա լեզուն, պահանջիր Նիգարին։ ՋԵՄԱL-ԲԵՅ. Համբերիր, թող լսեմ, իմ նախկին սոխակի ձայնը։ Յոթանասու ու հինգ երջանիկ օրեր ու գիշերներ է ավել նա ինձ։ ԳԱԼՈ. (Ջեմալ-բեյի այդ խոսքերին արձագանք է տալիս հոգեկան
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/336
Արտաքին տեսք