ՆԻԳԱՐ. (Ոգևորված): Հյուրեր ունենք թանկագին, պետք է պարել ու երգել, քուրդ ու թուրքին չարացնել Եկուր Արփիկ, եկ պարենք։ (Բռնում է Արփիկի ձեռքը և սկսում է ծանր և բարակ պարել պառավ կանանց պես: Երգում է):
Պարենք պառավ կանանց պես,
Դե բըժա, բըժա, Գեավազան,
Արևն ելավ, ամպը կորավ,
Դե բըժա, բըժա, Գեավազան,
Ռուսն եկավ, թուրքը կորավ,
Դե բըժա, բըժա, Գեավազան։
(Մի երկու անգամ պտտվում է Արփենիկի պետ ձեռ-ձեռի տված): ՍԱԹԵՆԻԿ. (Ծափ է տալիս առանց պարին մասնակցելու): Ուրախացեք, ուրախացեք, տխուր օրեր շատ եք տեսել։ ՆԻԳԱՐ. (Դադարում է պարելուց): Օհ, սիրտս թրթրաց ծտի պես։ Դե, գնանք, Արփիկ, մի լավ ճաշ պատրաստենք։ (Գնում է ձախ կողմի դռնով): ԱՐՓԵՆԻԿ. (Գնում է ձախ կողմի դռնով): ՍԱԹԵՆԻԿ. (Ձեռները դեպի վեր բարձրացնելով). Տեր, փառք քեզ, փառք քո զորությանը։
ՏԵՍԻԼ 3
ՍԱԹԵՆԻԿ, ՄԻՀՐԴԱՏ և ԴԱՆԻԵԼ, որ գալիս են խորքի ձախակողմյան դռներով:
ՄԻՀՐԴԱՏ. (Հոգնած ու հուզված մարդու տոնով): Ինչպես ասել եմ, այնպես արեք մինչև վերջը: Ոչ մի դռուշ վարձ։ Ես իմ շտեմարանը նրանց համար եմ պահել: Բաժանեցեք ամեն ինչ ձրի։ ԴԱՆԻԵԼ. Այդպես էլ անում ենք։ ՄԻՀՐԴԱՏ. Նրանք և դուք ձեր արյունով ազատեցիք մեզ թուրքի լծեն, մենք էլ մեր պարտքը կատարենք։ Ի՞նչ է գույքը կամ հարստությունը. երեք անգամ քուրդերն ինձ կողոպտել են մինչև վերջին շապիկս, երեք անգամ էլ իմ արդար աշխատանքով հարստությունս