վերականգնել եմ։ Նորեն կվաստակեմ, թող միայն մեզ կյանքի ապահովություն տան. ուրիշ բան չենք ուզում։ Է է, Սաթենիկ, այս երջանիկ օրին էլ արժանացանք։ Ուրախացիր։ (Զվարթորեն ձեռքը զարկում է Սաթենիկի ուսին): ՍԱԹԵնԻԿ. Ի՞նչ կասես Տիրանի մասին։ ՄԻՀՐԴԱՏ. Ապրե նա, ապրե։ Ո՞ւր է, այսօր ես նրան դեռ չեմ տեսել։ (Նստում է թախտի վրա և ծխախոտ ոլորում): ԴԱՆԻԵԼ. Կարծեմ գալիս է Հրազդանի հետ։
ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ և ՀՐԱԶԱՆ ու ՏԻՐԱՆ
ՀՐԱԶԴԱն. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով)։ Այնուամենայնիվ, այդ կարող է հայ անունը վարկաբեկ անել օտարների աչքում, իսկ ես այդ չեմ կարող թույլ տալ։ (Գլխի թեթև շարժումով բարևում է ներկա եղողներին)։ ՏԻՐԱՆ. (Գալիս է Հրազդանի հետ խորքի ձախակողմյան դռնով): Համաձայն եմ, բայց դժվար է զսպել այդ մարդկանց մեջ վրիժառության փափագը։ Դիմիր հայրիկին, գուցե նա կարողանա ազդել նրանց վրա։ ՄԻՀՐԴԱՏ. Ի՞նչ բան է այդ։ ՀՐԱԶԴԱն. (Նստելով): Քուրդերը գեներալին գանգատվել են, որ հայերն իրենց կողոպտում են։ ՄԻՀՐԴԱՏ. (Գրգռվելով): Սուտ է այդ, անամոթ սուտ։ Ասա գեներալին, որ այդ աղվեսներին չհավատա։ նրանք վճռել են մեր անունը վարկաբեկել ռուսների մոտ։ Գործի էությունն այս է. մինչև ձեր գալը քուրդերը կողոպտել են շրջակա հայ գյուղերը։ Ձեր գալուց հետո կողոպտված հայերի մի մասը զինված բարձրացել է լեռներն ու քուրդերից հետ խլել իր սեփականությունը, այն էլ հարյուրին մեկը։ Մի՞թե ամոթ է մեզ համար ետ վերցնել մեր արդար քրտինքով վաստակածն այդ սրիկաներից։ ՀՐԱԶԴԱն. Շատ ուրախ եմ լսելու, որ ճշմարտությունն այդ է, բայց թող հայերն այդ էլ չանեն։ Թող ինչ որ