դերը կողոպտել են, տանեն, փույթ չէ. իսկ մենք դարձյալ մնանք բարի ու վեհանձն։ ՄԻՀՐԴԱՏ․ Դու ասում ես, որ մենք մեր կայքը թողնենք մեզ թալանողների ձեռքում։ Շատ լավ, այդ էլ կանենք։ Ամեն բան կանենք, ամեն բան, միայն թե ռուսները մնան մեր երկրում, չգնան։ Այս երրորդ անգամն է նրանք տիրում են մեր երկիրը։ Երկու անգամ թողել հեռացել են և մենք նորեն մնացել ենք թուրքի լծի տակ։ Գոնե այս անգամ չհեռանան։ ՍԱԹԵՆԻԿ. Աղաչենք աստծուն, որ այս անգամ գոնե մեր հույսերը չխորտակվեն։ ԴԱՆԻԵԼ. Ամեն, տեր աստված։ ՀՐԱԶԴԱՆ.Միհրդատ, գեներալը շատ գոհ է քեզանից և հրամայել է ինձ, որ իր կողմից շնորհակալություն հայտնեմ քեզ։ ՄԻՀՐԴԱՏ. Ինչո՞ւ համար։ ՀՐԱԶԴԱՆ. Նրա համար, որ դու ունեցածդ պարենը չես խնայում ձրի տալու ռուս զորքին։ ՄԻՀՐԴԱՏ. Հայտնիր գեներալին, որ յուրաքանչյուր հայ երջանիկ է որևէ բանով օգտակար լինելու քրիստոնյա զորաբանակին։ ՏԻՐԱՆ. Շնորհակալ եմ, հայր, դու կատարում ես իմ խոստումը գեներալին։ ՀՐԱԶԴԱՆ. Այժմ մի խնդիր ունեմ, Միհրդատ, պիտի կատարես։ ՄԻՀՐԴԱՏ. Ասա. այսօրվա օրը խնդիրներ մերժելու օր չէ։ ՀՐԱԶԴԱՆ. Դու պիտի հաշտվես Գալոյի հետ։ ՄԻՀՐԴԱՏ. (Շփոթվելով): Այսինքն՝ ինչպես հաշտվեմ։ ՀՐԱԶԴԱՆ. (Դրական և կտրուկ): Դու պիտի այսուհետև նրան համարես հարազատ զավակ և սիրես նրան այնպես, ինչպես սիրում ես Տիրանին։ ՄԻՀՐԴԱՏ. (Ցնցվում է):Հարազատ զավա՞կ։ Սիրեմ նրա՞ն, այդ Քուրդի զարմի՞ն։ Գիտե՞ս՝ ինչ ես խնդրում ինձնից։ ՀՐԱԶԴԱՆ. Լսիր, Միհրդատ, դու գիտես, որ ես երկար խոսել չեմ սիրում։ Գալոն քո զավակը չէ, բայց արժանի է քո
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/347
Արտաքին տեսք