Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զավակը կոչվելու, մի մոռանա, որ նա քեզ ազատել է մահից։ ԴԱՆԻԵԼ. Այո, եթե Գալոն մեջ չընկներ, Ջեմալի դաշույնը քո կրծքի մեջ էր խրվելու ՏԻՐԱն. Միայն այդ չէ. Գալոն ռուս զորաբանակին և մեզ այնպիսի մի ծառայություն է մատուցել, որպիսին ոչ մի հայ չի մատուցել տակավին։ ՄԻՀՐԴԱՏ. Գիտեմ՝ ինչ ծառայություն է այդ. նա գիշերը գաղտագողի մտել է իմ տան մեջ Աբդուրահման փաշայի սենյակը, գողացել է նրա թղթերը և ուղարկել ռուս հրամանատարին. դա քուրդի ծառայություն է, այսինքն դավաճանություն։ ՀՐԱԶԴԱՆ. (Գռգռվելով): Ի՞նչ ասել է դավաճանություն։ Միթե մենք ամենքս, քեզնից սկսած, դավաճաններ չենք թուրք կառավարության համար։ Բայց դավաճանություններ կան, որ բարձր են ամեն մի հայրենասիրությունից։ Այսօր գեներալն ինքն ասաց ինձ. «Եթե չլինեին այդ երիտասարդի տված տեղեկությունները, հազիվ թե մենք կարողանայինք այսքան շուտ ջարդել թուրքերին»։ Միհըրդատ, ես պահանջում եմ արդար վերաբերմունք դեպի մի մարդ, որ քո գերդաստանի, իմ զավակի և ամբողջ գավառի ազատարարն է։ ՏԻՐԱՆ. Ես էլ եմ պահանջում։ ԴԱՆԻԵԼ. լսիր դրանց, Միհրդատ։ ՍԱԹԵՆԻԿ. Աղաչում եմ։ ՄԻՀՐԴԱՏ. (Տատանվում է, մտածում, հետո ջղային եղանակով): Թողեք, հետո։ ՀՐԱԶԴԱՆ. Ոչ, այժմ իսկ, առանց հետաձգելու։ Նա իսկույն պիտի գա այստեղ, և ես կխնդրեի, որ դու ինքդ առաջ երթաս, համբուրես նրան ու ասես. «Ապրիր, որդի, այս տանը, այսուհետև ես քո հայրն եմ»։ ՄԻՀՐԴԱՏ. (Գրգռված): Լավ, լավ, բավական է, թող քո ասածը լինի։ ՀՐԱԶԴԱն. Շնորհակալ եմ։ ՏԻՐԱՆ. Ես էլ նույնպես։ ԴԱՆԻԵԼ. Ահա, նա գալիս է։