Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ և ԳԱԼՈ

ԳԱԼՈ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով: Դեմքը տանջված է, տխուր, գունատ: Աջ կուոր, որ վիրավորված է, կապված է վզին սև թաշկինակով: Սառը բայց քաղաքավարի գլուխ է տալիս և կանգ է առնում դռան առջև):

ԱՄԵՆՔԸ. (Նայում են Միհրդատին):

Լռություն: ՄԻՀՐԴԱՏ․ Մաքառում է ինքն իր հետ բավական ժամանակ, մի քանի քայլ մոտենում է Գալոյին, բայց հանկարծ կանգ է առնում: Չեմ կարող։ (Շտապ քայլերով գնում է խորքի աջակողմյան դռնով): ՀՐԱՉՅԱՆ. (Վրդովված): Կամակո՛ր։

ՍԱԹԵՆԻԿ. Անսի՜րտ։

ԴԱՆԻԵԼ. Դաժա՛ն։

ՏԻՐԱՆ. (Գրգռված): Ես նրան այդ չեմ ների երբեք։ ՀՐԱԶԴԱՆ. Նստիր, Գալո, առաջ եկ։ Շուտով պիտի գան իմ ընկերները. ես քեզ կծանոթացնեմ նրանց հետ, միասին կճաշենք։ ԳԱԼՈ. (Չի նստում): Ես եկել եմ գործով։ ՀՐԱԶԴԱն. Ասա, Գալո։ ԳԱԼՈ. Գեներալը խաբված է այն քուրդ ցեղապետներից, որ ինքնակամ զինաթափ և անձնատուր են եղել։ ՀՐԱԶԴԱՆ. Խաբվա՞ծ է։ (Վեր է կենում): ԳԱԼՈ. Այո, դա մի խաղ է այդ ցեղապետների կողմից, որի հետևանքները շուտով կզգաք։ Այդ մարդիկ հավատարմության երդում են տվել գեներալին, մինչդեռ նրանց զինված խմբերը տակավին օսմանյան զորաբանակումն են և շարունակում են կռվել ռուսների դեմ։ ՀՐԱԶԴԱՆ. Ահա թե ինչ։

ԳԱԼՈ. Այո, անձնատուր եղած բեյերը, որոնց թվում և Մուսա փաշան, օրն երկու անգամ իրանց ծառաների միջոցով մանրամասն տեղեկություններ են ուղարկում թուրքերին ձեր դիրքերի ու շարժումների մասին։

ՏԻՐԱՆ. (Կատաղի): Սրիկաներ, աղվեսներ, օձեր, պետք է է ոչնչացնել ամենքին։