ԳԱԼՈ․ Հայտնեցեք գեներալին նաև, որ այն հրացանները, որ քուրդերը հանձնել ու հանձնում են ռուսnերին, նույնպես խարդախություն է։
ՀՐԱԶԴԱՆ. Չեմ հասկանում։
ԳԱԼՈ. Ինչպես գիտեք, այդ հրացանները հնաձև հրացաններ են, այնալուներ, բոլորովին անպետք։ Այնինչ յուրաքանչյուր քուրդ թաքցրած ունի երկուական գերմանական նոր ձևի հրացաններ, մեկը սեփական, մյուսը օսմանյան կառավարությունից ստացած։ Ահա այդ հրացաններն են, որ պետք է խլել քուրդերից, եթե իսկապես գեներալը որոշել է զինաթափ անել նրանց։
ՀՐԱԶԴԱՆ․ Դու կարո՞ղ ես ցույց տալ մեզ այդ հրացանների տեղը։
ԳԱԼՈ, Կարող եմ։ Ես կտամ ձեզ երկու երիտասարդ, որոնք գյուղե-գյուղ պտտելով, ցույց կտան գաղտնի պահեստները։
ՀՐԱԶԴԱՆ․ Ուղարկիր այդ երիտասարդներին ինձ մոտ։
ԳԱԼՈ․ Շատ լավ։ Մի ուրիշ բան ևս։ Հայ ազգաբնակության պարենն սպառվում է։ Շուտով ռուս բանակը կզգա ուտելիքի և վառելիքի սով։ Այնինչ քուրդերն ու թուրքերը, որ ամեն օր գեներալի մոտ լաց են լինում, թե ոչինչ չունեն, ունեն տակավին շատ պահեստներ խոտի, գարու և աթարի։ Իմ մարդիկն այդ պահեստներն էլ կարող են ցույց տալ։
ՀՐԱԶԴԱՆ. Հրաշալի է, ուղարկիր այդ մարդկանց ինձ մոտ։
ԳԱԼՈ․ Այժմ թույլ տվեք ինձ մաղթել ձեր գործին փառավոր հաջողություն և հեռանալ ձեզնից հավիտյան։
ՍԱԹԵՆԻԿ. .(Որ սկզբից ևեթ սրտատրոփ հետևել է Գալոյին): Հեռանալ մեզնից հավիտյա՞ն։
ՏԻՐԱՆ. Ո՞ւր ես գնում։
ԳԱԼՈ. Չգիտեմ, մնացեք բարով։ (Ուզում է գնալ):
ՍԱԹԵՆԻԿ, (Գալոի ճանապարհը կտրելով): Սպասիր։
ԳԱԼՈ․ Ոչ, մայր, ես այլևս չեմ կարող մնալ ձեր մեջ։
ՏԻՐԱՆ․ Պատճառը։ ԳԱԼՈ․ Պատճառը, որ դուք հայեր եք, իսկ ես քուրդ։
ՆԻԳԱՐ․ (Երևում է ձախ կողմի դռան մեջ):