Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՐԱԶԴԱՆ. Բայց Ժողովուրդը նորեն վերադառնալու է, դու էլ ետ կգաս։

ՄԻՀՐԴԱՏ. (Գրգռված, ոտքը զարկելով հատակին)։ Ես մնում եմ։

ՀՐԱԶԴԱՆ. Դե, պատրաստվեցեք երեկոյան շարժվելու։ Տիրան, գնանք գեներալի մոտ։ Պետք է խնդրել, որ մեզ թույլ տա ժողովրդին ուղեկցելու։

ՏԻՐԱՆ. Գնանք։

ՀՐԱԶ․ և ՏԻՐԱՆ. (Շտապով գնում են խորքի ձախակողմյան դռնով):

ՍԱԹԵՆԻԿ. Խանգարվեց մեր ճաշը, խափանվեց մեր ուրախությունը։ Կա՞ արդյոք աստված երկնքում։ ՄԻՀՐԴԱՏ. (Գրգռված): Չկա աստված, չկա։ Ես հերքում եմ նրա գոյությունը։ ՆԻԳԱՐ. (Բարձրաձայն հեկեկում է):

Վարագույր