Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մուշկամբարյանց: Հրամանքս, պատրաստ եմ։ Միխայել Պավլովիչ Մելիք-Բուռնությանցն եմ։ Պատրաստ եմ: Հըը՞: Դեռ ժամանա՞կը չէ։ Լա՜վ։ Գալիս ես ինձ մո՞տ, որ միասին գնանք։ Շատ լավ, շատ լավ։ Եկ, սպասում եմ։ Լա՛վ։ Լա՛վ։ Սպասում եմ։ (Տելեֆոնի գործիքն իր տեղը դնելով, մատը սեղմում է պատի վրա գտնվող էլեկտրական զանգակի կոճակին: Լսվում է զանգակի հնչյուն):

ՏԵՍԻԼ 5

ՄԻՔԱՅԵԼ և ԱՅՎԱԶ

ԱՅՎԱԶ.(Շտապով գալիս է խորքի դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. Ադա, Այվա՛զ, շոփերին ասա, ափթամաբիլը փողոց տանի։

ԱՅՎԱԶ. (Շտապով գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. (Նայում է պատին քաշ արած ահագին նայելու մեջ ինքն իրան, կուրծքը դուրս ցցում, բեղերը ոլորում, փողկապն ուղղում և այլն):

ՏԵՍԻԼ 6

ՄԻՔԱՅԵԼ և ԳԵՎՈՐԳ

ԳԵՎՈՐԳ. (Գալիս է խորքի դռներով կաղալով և հենվելով ձեռնափայտի վրա: Մի ոտը կոշիկի մեջ է, մյուսը հողաթափի մեջ և ուռած): Այ, վայ, ցավում է։

ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ է պատահել։

ԳԵՎՈՐԳ. Ռևմատիզմ, ռևմատիզմ, այ, վա՜յ։

ՄԻՔԱՅԵԼ. Ռեխին մտիկ արեք։ Այդ հասակում ոևմատիզմ չի լինի։

ԳԵՎՈՐԳ. Չգիտես, այ, վա՜յ։ Կարելի է պատագրա է: (Նստում է):

ՄԻՔԱՅԵԼ. Պատագրա էլ չի լինի։

ԳԵՎՈՐԳ. Այ, վա՜յ, ոսկորս է ցավում։

ՄԻՔԱՅԵԼ. Գնա պառկիր, բժիշկ կգա, կտեսնե: