Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ և ՆԱԶԱՆԻ

ՆԱԶԱՆԻ. (Գալիս է աջ կողմի դռներով, մեջքը բռնած, տնքտնքալով): Ըը՜ը, ը՜ը, մե՜ջքս, մե՜ջքս...

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո, քե՞զ ինչ է պատահել:

ՆԱԶԱՆԻ. Կոտրվեց, կոտրվեց։ Մեռա՜, մեռա՜։

ՄՔԱՅԵԼ. (Բարկացած): Մեռա, մեռա։ Մեռնում ես, ինչո՞ւ ես ոտքի վեր կացել։ Գնա պառկած մեռիր։

ՏԵՍԻԼ 8

ՆՈԻՅՆՔ և ՀՄԱՅԻԼ

ՀՄԱՅԻԼ. (Գալիս է աջ կողմի դռներով: Տնքտնքում է, առանց բառեր արտասանելու): Ըը՜ը, ըը՜ը, ըը՜ը:

ՄԻՔԱՅԵԼ. (Ապշելով): Անե՛ծք քեզ, չար սաթայել, հաա՜։

ՆԱԶԱՆԻ. Անեծք, անեծք մեջքացավին:

ՏԵՍԻԼ 9

ՆՈԻՅՆՔ և ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՏԹԵՈՍ. (Գալիս է խորքի դռներով, փորը բռնած): Ո՜ւֆ, ուո՜ւֆ, ուո՜ւֆ։

ՄԻՔԱՅԻԼ, էհեե՜, պակասը դու էիր։

ՄԱՏԹԵՈՍ. Փո՜րս, փո՜րս։

ՏԵՍԻԼ 10

ՆՈԻՅՆՔ և ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԻԱՄ. (Գալիս է աջ կողմի դռներով: Ծնոտը կապել է թաշկինակով):

ՄԻՔԱՅԵԼ. Քո ատամներն էլ են ցավո՞ւմ։

ՄԱՐԻԱՄ. Մի՛ հարցնի, ուժ չունեմ խոսելու։ Ըը՜ը, ըը՜ը (մոտենում է Հմայիլին. մեկուսի): Քոնը գլխացավ չԷ՞ր: Ինչո՞ւ ես վերցրել իմ ցավը: