Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՄԱՅԻԼ. Վա՜յ, մոռացել եմ։

ՄԱՐԻԱՄ. (Մեկուսի): Դե շուտով ցավդ վերև տար:

ՀՄԱՅԻԼ. (Թաշկինակը ծնոտից վերցնում է ու կապում ճակատին): Գլո՜ւխս, գլո՜ւխս։

ՏԵՍԻԼ 11

ՆՈԻՅՆՔ և ԳՐԻԳՈՐ

ԳՐԻԳՈՐ. (Գալիս է խորքի դռներով: Կոկորդն ու ճակատը թաշկինակներով կապած: Հազում է, կազում, փոշտում): Էեյ, էեյ, դատի բեդատ, դատի բեդատ։

ՄԻՔԱՅԵԼ. (Բարկանում է և Գրիգորին ծաղրում): Էեյ, է՜յ դատի բեդատ, դատի բեդատ, զահուր ու զահուրմար, չոռ ու կրակ, աստծու պատիժ։ Քեզ էլ, դրանց էլ, ամենքիդ էլ: Գնացեք, կորեք, անիծվածներ։ Դրանց մտիկ արեք։ Ժամանակ են գտել վեց հոգի միասին հիվանդանալու։ Կարծես չէին կարող ճաշից հետո հիվանդանալ, կամ էգուց առավոտ։

ՀՄԱՅԻԼ. Գլո՜ւխս, գլո՜ւխս, տրաքեց։

ՄԻՔԱՅԵԼ. Չեմ հավատում քեզ, չեմ հավատում, սուտ ես ասում։ Մի քիչ առաջ քո ատամները չէի՞ն ցավում հը՞ը, ասա՛, ատամներդ չէի՞ն ցավում։

ՀՄԱՅԻԼ. Այո, պապա, բայց հիմա ցավը բարձրանում է վերև:

ՄԻՔԱՅԵԼ. Դե լավ, թող բարձրանա, թող տրաքի գլուխդ, միևնույն է՝ մեջը ապրանք չկա:

ՆԱԶԱՆԻ. Անաստվա՛ծ, անխի՛ղճ, չե՞ս վախենում երկնքից։ Օգնելու փոխարեն ծաղրո՜ւմ ես մեզ։

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի Գեորգին և Մատթևոսին): Շարունակեց, շարունակեցեք տնքտնքալ, ինչո՞ւ դադարեցիք։ (Բարձր): Է՞էյ, դատի բեդատ։

ՆԱԶԱՆԻ. Գոնե մի բժիշկ կանչեիր։

ՄԻՔԱՅԵԼ. Բժի՞շկ, հաա՞, բժի՞շկ։ Շատ լավ կկանչեմ։ (Բարձր):