Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱԶԱՆԻ. (Կատաղած): Ա՛ մարդ, դու գժվե՞լ ես, ի՞նչ ես անում։

ՄԻՔԱՅԵԼ. Որովհետև ամենքը հիվանդ են։

ՆԱԶԱՆԻ. Ես հիվանդ չեմ։

ՀՄԱՅԵԼ. Ոչ էլ ես։ (Թաշկինակը դեն է ձգում):

ՄԱՏԹԵՈՍ. Ես բսլորովին առողջ եմ։

ՄԱՐԻԱՄ ԵՎ ԳԵՎՈՐԳ. Ես էլ։

ՀՄԱՅԻԼ. Պապա՛, մենք առողջ ենք

ՄԻՔԱՅԵԼ. Ո՛չ, ո՛չ, դուք հիվանդ եք, շատ վատ եք հիվանդ, պետք է ձեզ բժշկել

ՀՄԱՅԻԼ. Պապա՛, աստված վկա, առողջ ենք։

ՄԱՐԻԱՄ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ. Իհարկե առողջ ենք, ՄԻՔԱՅԵԼ. Առո՜ղջ եք,

ԱՄԵՆՔԸ, ԲԱՑԻ ԳՐԻԳՈՐԻՑ. Այո՛, այո՛ առողջ ենք։

ՄԻՔԱՅԵԼ. (Գրիչը վար դնելով): Որ այդպես է՝ ես էլ առողջ եմ, (Վեր է կենում): Ադա՛, օյինբազնե՚թ, իմ գլխի՞ն եք ուզում ոյին սարքել։ Ինձ Բուռնութանց Մուքել կասեն, ձեզ նման հազարին ծարավ աղբյուրը կտանեմ ու ծարավ էլ ետ կբերեմ։ Դե գնացեք, գնացեք և օրես դենը լավ իմացեք, թե ես ո՛վ եմ։ Դե՛, հայդա՛, իսկույն մարդ է գալու, գործ ունենք, (Գրաձ թուղթը պատառոտում է և կտորները գրպանս է խոթում):

ԳՐԻԳՈՐ․ (Մեկուսի): Չհաջողվեց, (Դրսից լսվում է էլեկտրական զանգակի հնչյուն):

ՍՈՖԻԿ. (Շաապով գալիս է խորքի դռներով և գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):

ՆԱԶԱՆԻ, ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. (Մի-մի հանդիմանական հայացք ձգելով Գրիգորի վրա՝ գնում են աջ կողմի դռներով):

ՄԱՏԹԵՈՍ ԵՎ-ԳԵՎՈՐԳ. (Գնում են խորքի դռներով նույնպես մի-մի հանդիմանական հայացք ձգելով Գրիգորի ԳՐԻԳՈՐ. (Աննկատելի թաքնվում է աջ կողմի գոների վարագույրի ետևում):