Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՏԱՇԱ. Էէ՜, ուրեմն օձիքդ ազատեցիր վաշխառվից։

ԺՈՐԺ. Ոչ, սիրելիս, այսօր ես սեղմված եմ նրա ճանկերի մեջ ավելի, քան երեկ։
ՆԱՏԱՇԱ. Չեմ հասկանում։
ԺՈՐԺ. Նատաշա, իմ տված չեկը sans provision է։
ՆԱՏԱՇԱ. Այդ ի՞նչ ասել է։
ՍԵՐՅՈԺԱ. Այդ ասել է, որ Ժորժն այդ չեկի դեմ բանկում դրամ չունի, հետևաբար չեկը սուտ է։
ԺՈՐԺ. Նատաշա, իմ արածը ֆրանսերեն կոչվում է escroguerie, այսինքն խարդախություն։ Սերյոժան, ինչպես իրավաբան, կարող է ասել, թե ինչ պատիժ է սպառնում ինձ։
ՍԵՐՅՈԺԱ. Վեց ամսից մինչև երկու տարի բանտարկություն, այնուհետև աքսոր Ֆրանսիայի սահմաններից, որովհետև օտարական ես։
ՆԱՏԱՇԱ. Ահ, ես սարսափում եմ։
ՍԵՐՅՈԺԱ. Պարտատերդ գիտե՞ արդեն, որ չեկդ կեղծ է։
ԺՈՐԺ. Դեռ ոչ. երեկ տոն էր, այսօր կիրակի, բանկերը փակ էին։ Վաղը բացվելու են, և իմ խարդախությունը պարզվելու է։
ՍԵՐՅՈԺԱ. Եվ դու ձերբակալվելու ես ու անունդ լրագրերի մեջ է ընկնելու։
ՆԱՏԱՇԱ. Ժորժ, այդ ի՞նչ ես արել։
ԺՈՐԺ. Ահ, ջրում խեղդվողն օձին էլ է փաթաթվում։ Հիմարությունը գործված է, այժմ միայն մի բան է մնում անելու։
ՍԵՐՅՈԺԱ. Մինչև վաղն առավոտյան ինն և կես ժամը գտնել 15 հազար ֆրանկ։
ԺՈՐԺ. Մի գումար, որ ոչ ոք չունի մեր բարեկամներից ու ծանոթներից։
ՍԵՐՅՈԺԱ. Եվ ունեցողն էլ չի տալ։
ԺՈՐԺ. Միայն մի բան կա, որի վրա դրել եմ վերջին հույսս։
ՆԱՏԱՇԱ. Ա՞յն է։
ԺՈՐԺ. Թղթախաղը։
ՆԱՏԱՇԱ. Դարձյա՞լ։
ԺՈՐԺ. Այո։ Այն, ինչ որ կործանում է ինձ նման մարդկանց,