Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քան տեսնել այս խայտառակությունները։ Քեռի, ես կարո՞ղ եմ Ստյոպայի հետ բանտում տեսնվել։

ԱՐՏԱՇԵՍ. Այո՛, ես թույլտվություն վերցրել եմ քեզ և ինձ համար։

ԼԻԴԻԱ. Գնանք։

ԱՐՏԱՇԵՍ. Իսկույն։ Պատվելի փեսա, մի քիչ էլ քո գործով զբաղվենք։ Երեկ երեկո դու հրամայեցիր, որ այսօր գամ քեզ մոտ մի շատ ուրախալի լուր լսելու։ Ահա եկել եմ. ասա տեսնենք։

ՊԵՏՐՈՍ. Փեե՜, թող, քո հորն օղորմի է։

ԱՐՏԱՇԵՍ. Իսկի էլ չեմ թողնիլ: Հըը՜, էլ Նիկոլայ Նիկոլաևիչի մոտ չե՞ս գնում, որ ասես «վաշե իմպերատորսկոյե վիսոչեստվո, դենգի նե խվատայիտ, վոտ բերի, սկոլկո խոչիշ»։ Լսո՞ւմ ես, Մագթաղ, մարդդ պատրաստվում է բոլշևիկներին պատերազմ հայտարարելու։

ՊԵՏՐՈՍ. (Լիդիային): Էդ դո՜ւ ես դրան պատմել երեկվա պատահմունքը, հա՞։

ԼԻԴԻԱ. Այո, ես եմ պատմել: Համոզվեցի՞ր, վերջապես, որ այդ կինը Մորգանի քույրը չէ, այլ անառակի մեկը։

ՊԵՏՐՈՍ. (Կատաղելով): Իսկի էլ անառակ չէ էդ Նատաշան, ու ես էլ շատ լավ եմ արել, որ նրա հետ քեփ եմ արել, քե՞զ ինչ։ Քո ջգրու էս գիշեր էլ գնալու եմ ու մեկ էլ եմ քեփ անելու։ Դե, կերա՞ք, էհե՞, թողեք ինձ հանգիստ։ (Արագ քայլերով գնում է աջ կողմի դռնով):

ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ, առանց ՊԵՏՐՈՍԻ

ԼԻԴԻԱ. Քեռի, ես գնացի։ (Գնում է խորքի ձախակողմյան դռնով):

ԱՐՏԱՇԵՍ. Գալիս եմ։ (Հետևում է Լիդիային):

ՏԵՍԻԼ 5

ՄԱԳԹԱՂԻՆԵ և տելեֆոն

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վերցնում է տելեֆոնի փողը): Օպերա, տրանտ տրուա, զեռո, տրուա։ (Սպասում է): Օսման կլո՞ւբն