Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է: Ժորժ Մինթոևն այդտե՞ղ է: Ե՞րբ դուրս եկավ: Քառորդ ժամ առա՞ջ: Շնորհակալ եմ: (Փողը տեղը դնելով, ուզում է գնալ խորքի ձախակողմյան դռնով, տեսնում է Ժորժին, կանգ է առնում):


ՏԵՍԻԼ 5

ԺՈՐԺ և ՄԱԳԹԱՂԻՆԵ

ԺՈՐԺ․ (Մտել է խորքի ձախակողմյան դռնով, անքուն գիշերը, երկու օրվա հոգեկան տանջանքները իրենց դրոշմը դրել են նրա գունատ դեմքի վրա․ չափազանց հուզված է և հոգնած․ թուլացած նստում է բազկաթոռի վրա և ծխախոտ է վառում

ՄԱԳԹԱՂԻՆԵ․ (Նայել է Ժորժին մի քանի վայրկյան լուռ)։ Ժորժ, ի՞նչ է պատահել։

ԺՈՐԺ. Պապան տա՞նն է։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այո՛։

ԺՈՐԺ. Հրամայիր աղախինին, որ ճամփարկղ պատրաստե։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Դու գնո՞ւմ ես։

ԺՈՐԺ. Այո։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ո՞ւր։

ԺՈՐԺ. Մամա, ժամանակ չունեմ, շուտ հրամայիր։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Բայց ի՞նչ պետք է դնել ճամփարկղի մեջ։

ԺՈՐԺ. Ամեն ինչ, որ կարող է տանել իմ մեծ ճամփարկղս։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իսկույն։ (Գնում է խորքի աջակոմյան դռնով


ՏԵՍԻԼ 7

ԺՈՐԺ մենակ

ԺՈՐԺ. (Մենակ մնալով, ոտքի է ելնում և սկսում է անց ու դարձ անել, հառաչելով ու մազերը փետրելով)։ Հիմար եմ, հիմար, ապուշ․․․