դաշնամուրի վրա դրած Խալիֆյանի փոքրիկ ծաղկեփունջը, հոտոտում է: Վայր են ընկնում մի քանի վարդի թերթիկներ: Թամարան տխրում է, փունջը թառամել է, բայց թող դեռ մնա: Նա փունջը դնում է իր տեղը:
Խորքի դռների մեջ երևում է Խալիֆյանն՝ աշխատանքի սովորական հագուստում — կաշվե բաճկոն, շապիկ՝ առանց փողկապի, երկայնավիզ կոշիկներ: Թամարան շփոթվում է, բայց անմիջապես իշխում է իրեն: Խալիֆյանը մոտենում է, հարգանքով սեղմում է նրա ձեռը: Թամարան թեթևակի հանդիմանում է նրան, որ «չբարեհաճեց» անձամբ գալ և շնորհավորել իր անվանակոչությունը:
— Ես գիտեմ, որ դուք բուրժուական խնջույքներ չեք սիրում, բայց չէ՞ որ իմ հայրը ձեզ սիրում է:
— Շնորհակալ եմ ձեր հորից, օրիորդ, բայց իմ ներկայությունը կարող էր վիրավորել ձեր հյուրերի ճաշակն ու պահանջները:
— Այդ ի՞նչպես:
— Դժբախտաբար այս րոպեին չեմ կարող ձեր հարցին պատասխանել: Կարծեմ ձեր հայրը սպասում է անհամբեր, նա ինձ շտապ կանչել է ինչ-որ կարևոր գործով:
— Այո՛, նա ձեզ սպասում է առանձնասենյակում: Գնացեք:
Խալիֆյանը գլուխ է տալիս և շտապ քայլերով անցնում է Արտեմ Պետրովիչի առանձնասենյակը, աջ կողմի դռներով:
Թամարան ընկճված նստում է բազկաթոռներից մեկի վրա:
— Մի՞թե նա ինձ արհամարհում է:
ՊԱՏԿԵՐ IV
ԱՐՏԵՄ ՊԵՏՐՈՎԻՉԻ առանձնասենյակում
Արտեմ Պետրովիչը անցուդարձ է անում, ստեպ-ստե նայելով ժամացույցին: Ներս է մտնում Խալիֆյանը: Բարևում են: Արտեմ Պետրովիչը, չմոռանալով իր աղայական տոնը, խնդրում է նրան նստել: Նա հարցնում է՝ ճի՞շտ է արդյոք