Նա ցույց է տալիս Բարութչյանին գործադուլի լոզունգը։
ԱՌԱՋԻՆ․— Նոր բանվորական կացարաններ առողջապահական կաննորի պահանջների համաձայն։
ԵՐԿՐՈՐԴ.— Աշխատավարձի հավելում երեսուն տոկոսով։
ԵՐՐՈՐԴ.- Գիշերային աշխատանքի կրկնավարձ։ Նա ավելացնում է, թե որոշված է, եթե հանքատերերին այն երեք պահանջներից որևէ մեկը չկատարեն՝ այդ կնշանակի, թե բանվորները վիշկաներն այրելու են, նավթահորերը փչացնելու և այլն, և այլն։
— Նրանք կարաղ են և՛ սպանություներ գործել։
Վերջին հայտարարությունը Բարութչայնին սարսափեցնում է։ Անկասկած, ամենից առաջ նրան կսպանեն։
Նրանք խարհրգակցուծ են ի՜նչ պիտի անել։ Որաշում են իսկույն ևեթ հանքատերերին ժողավի հրավիրել և խարհրդակցել։
— Առանց Արտեմ Պետրովիչի մասնակցությամբ,— պահանջում է Աբալյանը։
— Այո , առանց Արտեմ Պետրովիչի,— համաձայնվում է Բարութչյանը։
Նա վերցնում է տելեֆոնի փողը և խոսում է հանքատերերի հետ։
ՊԱՏԿԵՐ IX
ՆՈՒՅՆՔ և մի խումբ հանքատերեր
Լուրջ խոսակցություն։ Տաք վիճաբանություն։ Բարութչյանն ու Աբելյանը պնդում են, թե այժմ այլևս չպիտի բավականանալ ոստիկանության զգուշացումերով, թե պետք է չարիքի գլխավոր արմատը ոչնչացնել, այն է՝ բանվորությունը գրգռողներին։Բավական է մեկին կամ երկուսին տեռոռի ենթարկել, մյուսները կլռեն և բանվորությունը խելիք կգա։ Աբալյանը, ձեռքը կրծքին զարկելով,երդվում է առաջին տեռորը գործադրել։ Դրա համար նրա կուսակցությունը ունի հատուկ մարդիկ, միայն դրամ է պահանջում։