Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլոր ներկա եղողները տալիս են մի գումար Աբալյանին։ Ժողովը ցրվում է։

ՊԱՏԿԵՐ X

Նույն օրը գիշերով։ Աբալյանն իր սենյակումն է։ Նա անհամբեր սպասում է հյուրերին և ստեպ-ստեպ նայում է ժամացույցին։ Նրա դեմքը վճռական է, ձևերն ու շարժումներն սպառնալի։ Ներս են մտնում երկու անհայտներ, զինված դաշույններով ու ռևոլվերներով։ Նստում են առանց Աբալյայանի հրավերին սպասելու, մեկն աթոռին, մյուսը՝ սեղանի վրա։ Կարճատև խոսակցություն։ Աբալյանը դնում է սեղանի վրա մի գումար։ Սեղանի վրա նստածն շտապում է դրամը գրպանը խոթել։ Մյուսը հարցնում է․

— Մնացյա՞լը։

— Գործը կատարվելուց հետո։

— Գործը կկատարվի 24 ժամում։

Հյուրերը գնում են ուրախ տրամադրությամբ։

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ

ՊԱՏԿԵՐ I

Բարութչյանն իր սենյակում։ Մտածում է։

«Այս գիշեր նրա հաշիվը կվերջացնեն, ես այս գործում անմեղ եմ, ընդհանուրի շահն է պահանջում նրա մահը։ Մենը կազատվենք մի մեծ չարիքից, գործադուլը կխափանվի։ Ես այս գործում անմեղ եմ»։

ՊԱՏԿԵՐ II

Խալիֆյանն իր ննջարանում։ Մերկ պառկած է անկողնում, քունը չի տանում, ինչ-որ անբացատրելի անհանգստություն ունի։ Վերցնում է անկողնակալի մոտ գրած սեղանիկից