Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի գիրք, փորձում է կարդալ, չի կարողանում։ Նայում է սեղանիկի վրա դրած ժամացույցին։

2 ժամ 30 րոպե


Ինչ որ ձայն է լսվում։ Ականջ է դնում։ Ցնցվում է։Արագությամբ վեր է կենում, շտապով հագնում է պանթալոնը։ Նորեն ձայն, դարձյալ ցնցում։ Մոտենում է լուսամուտին, նայում է։ Դուրսը խորին մթություն է։ Ոչինչ չկա։ Հանգստանում է, պառկում է։

ՊԱՏԿԵՐ III

Պատշգամրի վրա, Խալիֆյանի սենյակի առջև։ Երկու անհայտները մոտեցել են ննջարանի դռներին, ուզում են բանալ, չեն կարողանում, երկու անգամ զարկում են դռներին։

ՊԱՏԿԵՐ IV

Խալիֆյանը լսել է բախման ձայնը։ «Ո՞վ է» հարցնում է, պատասխան չի ստանում, տատանվում է՝ բանալ դռները, թե՞ որ։ Վճռում է բանալ։ Վերցնում է բարձի տակից ոնոլվերը, մոտենում է ու բաց է անում դուռը։ Վայրկենաբար երկու անհայտները հարձակվում են նրա վրա, աշխատում են տաապալեր Հուսահատական ընդդիմադրություն։

ՊԱՏԿԵՐ V

Օսմանն իր սենյակում անհանգիստ է։ Նա պառկած է հագուստով։ Նրան թվում է, թե ինչ-որ ձայներ, ինչ-որ շշուկ է լսում։ Նա վեր է կենում լուսամատից դուրս նայում։ Մթություն։ Վերջապես, նա զգում է, որ աղմուկը Խալիֆյանի սենյակից է գալիս։ Բարձի տակից վերցնում է դաշույնը,դուրս է վազում։