Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնում, արձակում է կալանավարներին և մի քանի աքացի տալով, դուրս է վռնդում նրանց։

ՊԱՏԿԵՐ VIII

Քսանմեկերորդ քարը

Նավթային զորեղ շատրվան։ Բազմաթիվ բանվորներ Խալիֆյանի օգնությամբ մի տեղ առու են փորում նավթային հեղեղի տակ, մյուս տեղ փայայա ծածկույթ են շինում շատրվանի կատաղի ծայթքումը կանոնավորելու համար։ Քաղաքից եկել է հեաքրքրրվողների հոծ բազմություն։ Հեռու, վիշկաների արանքում երևում է կառքերի շարքը։ Եկել է Արտեմ Պետրովիշն վիշկաների արանքում երևում է կառքերի շարքը։ Եկել է Արտեմ Պետրովիշն ամբողջ ընտանիքով։ Երևում է Բարութչյանը, Աբալյանը բացակա է, Աննա Գասպարովնայի աչքերը նրան են որոնում, Թամարայի հայացքները հետևում են Խալիֆյանին, որ իր վիրակապով ռոմանտիկ հրապույր է ստացել Օսմանը կաղալով հետևում է Խալիֆյանին ամենուրեք։ Արտեմ Պետրավիչը երջանիկ ժպիտը երեսին շնորհավորումներ է ընդունում։ ժորժը հիացումից ոստոտում է։ Անֆիսան բարեկամաբար ժպտում է նրան։ Արդեն նրանք մտերմացել են։

ՊԱՏԿԵՐ IX

Հետևյալ օրը։ Ծածկույթը շինված է։ Շատրվանը շարունակվում է, բայց ժայթքող նավթն այլևս չի բարձրանում։ Զարնվելով ծածկույթին նա հանդարտ հոսում է դեպի շուրջը փորված պահեստները և ավելացնում է Արտեմ Պետրովիչ Մարկոզովի հարստությունը։ Բանվորներն աշխատում են արյուն քրտինքի մեջ։ Միայն Խալիֆյանն է, որ մտածում է նրանց մասին։ Նա տխուր ու մռայլ նայում է նրանց և գլուխը շարժում է խորհրդավոր։

Օրական երեք հարյուր հազար փութ և բոլորը մի մարդու գրպանի համա՞ր, — ո՛չ, ո՛չ, պետք է բոլորը խլել, բոլորը տալ իսկական տիրոջը — բանվորությանը։ Եվ կխլենք, ես խորապես համոզված եմ․․․