Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չափ ունի։ Վերցրու գլխարկդ, հանի՛ր վերարկուդ։ Մենք քաղաք կերթանք միասին։


ԵՂԻՍԱԲԵԹ. (Բռնելով Վիրգինեի թևը): Արի, աղջիկս, գնանք իմ սենյա՛կը։ Քիչ էլ համբերեք, տեսնենք ինչ է լինում։ (Տանում է Վիրգինեին իր սենյակը ձախ կողմի երկրորդ դռներով):

ՍՏԵՓԱՆ. (Կոստանդինին): Մենք էլ հեռանանք այստեղից։ Մենք ավելորդ ենք ամուսինների մեջ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Աչքերը սրբել է, ուշքը ժողովել, անտարբեր դեպի կատարվող տեսարանը, աչքերը հառել է հատակի մի կետին): Գնա՜, հայրիկ։

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Մի ծուռ հայացք ձգելով Սամսոնի վրա, թույլ է տալիս, որ Ստեփանն իրան տանի ձախ կողմի աոաջին դռներով):



ՏԵՍԻԼ 14



ԱՐՄԵՆՈԻՀԻ և ՍԱՄՍՈՆ


(Մի քանի վայրկյան լռություն

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Չի զգում Սամսոնի ներկայությունը):

ՍԱՄՍՈՆ. Ես լռեցի մինչև վերջ։ (Մոտենում է դաշնամուրին և բաց է անում): Ահա՛ քո բոլոր ասածների պատասխանը։ Սրանով ես վիրավորում եմ իմ մորն ու քրոջը։ Ես թույլ եմ տալիս մինչև անգամ, որ այդ մարդը շարունակի այցելել իմ տունը։ Բավակա՞ն է։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Վեր է կենում և քայլերն ուղղում է դեպի աջ կողմի երկրորդ դռները):

ՍԱՄՍՈՆ. Սպասի՛ր, դու ոչինչ չե՞ս ասում։ Դաշնամուրը բաց է։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Այլևս ինձ համար միևնույնն է։

ՍԱՄՍՈՆ. Լսի՛ր, ես խոսքի մարդ չեմ, կարճ կասեմ։ Երբ դու բորբոքված ձգում էիր իմ մոր երեսին քո նախատինքները, ես մտածում էի։ Խոստովանում եմ, դու մասամբ իրավացի ես։