Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

{{Պիես|ԱՐՄԵՆՈԻՀԻ.+ (Առանց երեսը Սամսոնին դարձնելու, դառը հեգնությամբ): Մի՞թե։

ՍԱՄՍՈՆ.+ (Մոտենում է Արմենուհուն ձեռը մեկնում է նրան)։ Տուր ինձ ձեռքդ։ Ես քեզանից ներումն եմ խնդրում։

ԱՐՄԵՆՈԻՀԻ.+ (Նույն եղանակով): Այդպես շո՞ւտ։

ՍԱՄՍՈՆ. Ի՜նչ արած, այն օրից դես դու ինձ թույլ չես տալիս քեզ բացատրություն տալու։ Դու փախչում ես ինձնից, ինչպես անբուժելի ախտավորից, այնինչ՝ ես անբուժելի չեմ։ Ո՜վ չի սխալվում։ Տուր ինձ ձեռքդ—հաշտվե՛նք։

ԱՐՄԵՆՈԻՀԻ.+ (Նորից քայլերն ուղղում է դեպի աջ կողմի երկրորդ դռները):

ՍԱՄՍՈՆ.+ Ուրեմն չե՞ս ներում։ Պատժո՞ւմ ես։

ԱՐՄԵՆՈԻՀԻ.+ (Կանգ առնելով): Ես չունիմ իրավունք ո՛չ ներելու, ո՛չ պատմելու։

ՍԱՄՍՈՆ.+ Բայց դու արդեն պատմել ես ինձ խիստ։ Աստծուն է հայտնի, թե ինչ տանջանքներ եմ կրում։ Ես քուն չունիմ, հանգիստ չունիմ, գործերս մնացել են անտեր, ո՛չ պարապել եմ կարողանում և ո՛չ մտածել նրանց մասին։ Ես կկործանվեմ, եթե այդպես շարունակվի։ Արմենուհի, մի՛ լինիր ոխակալ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ.+ Ես ձեր դեմ ոխ չունիմ։

ՍԱՄՍՈՆ.+ Ունիս և շատ մեծ ոխ։ Այսօր մեր զավակի ծննդյան առաջին տարեդարձն է, և դու այսօր էլ ինձ հետ ճաշին մի սեղանի չնստեցիր։

ԱՐՄԵՆՈԻՀԻ.+ (Ծանր հառաչելով): Լավ տոնեցինք։ Ա՛հ, թողեք ինձ, մոռացեք իմ գոյությունը։

ՍԱՄՍՈՆ.+ Քո գոյությունն երբեք այնքան թանկ չի եղել ինձ համար, որքան այժմ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ.+ (Երկարատև, դառը հեգնական ծիծաղ): Հա՜, հա՜, հա՜...

ՍԱՄՍՈՆ.+ Մի՛ ծիծաղիր, ես խոսքերը սապնի պղպջակների պես օղը շպրտողներից չեմ։ Ասա՛, վերջապես, ներո՜ւմ ես, թե ոչ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ.+ Ո՛չ։

ՍԱՄՍՈՆ.+ Ուրեմն ո՞չ մի հաշտություն, ո՞չ մի պայման։