ՏԵՍԻԼ 6
ԱՐՄԵՆՈՒՀԻ, ԵՂԻՍԱԲԵԹ, հետո ՄԵԼԱՆԻԱ
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Նայել է հոր հետևից: Մոտենում է համակին, շալը գցում է գլխին, ձեռնափայտը վերցնում է և դիմում է դեպի խորքի դռնակը):
ԵՂԻՍԱԲԵԹ. (Երևում է խորքի դռնակի հետևում: Հագած է դրսի հագուստ, մետաքսյա սև շրջագգեստ, գլխին թասակրավ, ձեռքին հովանոց): Ո՞ւր ես գնում։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ձեռը հանգիստ բարձրացնելով, ցույց է տալիս կանաչազարդ լեռները): Այնտեղ։
ԵՂԻՍԱԲԵԹ. (Մոտենում է արագ քայլերով սանդուղքին): Մելանիա՜։ (Արմենուհուն): Սպասի՛ր։
ՄԵԼԱՆԻԱ. (Երևում է պատշգամբի վրա): Այստեղ եմ, տիկին։
ԵՂԻՍԱԲԵԹ. Տիրուհուդ հետ գնա, ուր որ նա գնում է։ (Խորհրդավոր): Իմացա՞ր։
ՄԵԼԱՆԻԱ. (Թույլ): Լավ։ (Իջնում է պարտիզակ):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Հագված): Ամոթ է, ամոթ է, տիկին։
ԵՂԻՍԱԲԵԹ. Ես էլ գիտեմ ամոթ էք բայց ո՞ւմ համար։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Մելանիային): Հեռացի՛ր։ (Սրտմտությունից դողում է, բայց իրան գսպելով, շալը նորից վերցնում է և ձեռնափայտի հետ ձգում համակի վրա):
ՄԵԼԱՆԻԱ. (Հեռանում է պատշգամբով)։
ԵՂԻՍԱԲԵԹ․ (Ինքնագոհ): Այդպես։
ՏԵՍԻԼ 7
ԱՐՄԵՆՈԻՀԻ, ԵՂԻՍԱԲԵԹ և ՍԱՄՍՈՆ
ՍԱՄՍՈՆ. (Երևում է պատշգամբի վրա. տխուր է, նյարդային):
ԵՂԻՍԱԲԵԹ. Ուզում էր մենակ դուրս գալ, հրամանդ կատարեցի։ (Չար ուրախությամբ): Հնազանդվեց։
ՍԱՄՍՈՆ. (Թույլ): Լա՜վ։ (Նշան է անում Եղիսաբեթին հեռանալու: Իջնում է պարտիզակ):