ՍԱՄՍՈՆ․ Լուրն այսօր-վաղը կանցնի քաղաք, և ես կդառնամ ամբողջ հասարակության ծաղրի և արհամարհանքի առարկան։
ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Կարող է պատահել։
ՍԱՄՍՈՆ․ (Ավելի և ավելի վրդովվելով): Ես, Սամսոն Ալադյանս որ ամենքի հարգանքն եմ վայելում և որ իր շրջանի ամենախելոք մարդն է համարվում։
ԱՐՄԵՆՈԻՀԻ․ (Թույլ հեգնանքով): Այո, համարվում է։
ՍԱՄՍՈՆ․ Եվ դուք կարողանում եք այս բոլորը լսել սառնությա՞մբ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Ամենայն սառնությամբ։
ՍԱՄՍՈՆ. Գոնե ձեր պատվի մասին մտածեցեք։
ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Իմ պատիվը ձեզ հետ կապ չունի։
ՍԱՄՍՈՆ․ Բայց չէ՞ որ դուք իմ անունն եք կրում։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Վերադարձնում եմ ձեզ այդ անունը ամենայն հոժարությամբ։
ՍԱՄՍՈՆ. (Ձայնը բարձրացնելով): Իսկ իմ տո՞ւնը, իմ հա՞ցը։ ԱՐՄԵՆՈԻՀԻ.
ՍԱՄՍՈՆ. Դուք կորցրել եք ամեն մի մարդկային զգացում։ ԱՐՄԵՆՈԻՀԻ.
ՍԱՄՍՈՆ․ (Հուսանատ): Դուք բարոյապես մեռել եք։
ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Ինչո՞ւ չեք մեռցնում և մարմնապես։
ՍԱՄՍՈՆ․ (Խեղդուկ ձայնով): Բավական է, ես կարող եմ ցնորվել։
ԱՐՄԵՆՈԻՀԻ․ (Նորից ուզում է պատշգամբով բարձրանալ): ՍԱՄՍՈՆ.
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Կանգ է առնում):
ՍԱՄՍՈՆ. Ես փորձեցի ձեզ բացատրություն տալու—չընդունեցիք, մեղքս հանձն առա—չմեղմացաք, ներումն խնդրեցի—չներեցիք, աղերսեցի, ստորացա—չազդեց։ Վճռեցի խստության դիմել, կարծում էի դրանով կկոտրեմ ձեր կամակորությունը։ Այժմ տեսնում եմ, որ այդ էլ չի օգնում։ Ես սառն եմ վերաբերվել ձեզ—ճիշտ է։ Չեմ ճանաչել