հետո, վերջապես, համաձայնվեց նրա դանակի ծայրից վերցնելու կճպած վարունգի շերտը, այն ժամանակ միայն Բալաuի ապերը հազաց, բեղերը սրբեց գույնզգույն թաշկինակով և ասաց Շամախու բարբառով.
— Բաքուն ես հարցնում, բալաս, Բաքուն քաղաք չէ, հրաշք է։ Հնդստան, Չինումաչին էլ որ գնաս, նրա նման քաղաք չես գտնիլ։
Եվ մի բաժակ գինի կոնծելով, բեղերը նորեն սրբեց և շարունակեց.
— Տես, մի կողմում ջուր — դա ինքը ծովն է, մյուս կողմում կրակ — դա Սուրախանիի գազն՜ է, երեքինջի կողմն էլ նոթ-դա Բալախանի-Սաբունչին է։ Ջուր, գազ, նոթ, երեքի մեջտեղում պպզած է Բաքուն։ Քաղաք չի է, քաղաք, ալամաթ է։
— Ծովը մե՞ծ է,— հարցրեց պատանին։
— Վերջ չունի։
— Քանի՞ կուժ ջուր կլինի նրա մեջ,— հետաքրքրվեց պատանին, որի անունը Ստեփան էր։
Բալասի ապերը, մի մեծ կտոր պանիր գնելով բեղերի տակ, դանակը բարձրացրեց և ասաց․
— Բալամ, ինչ ասեմ, հազար ասեմ, քիչ է, տասը հազար — էլի քիչ է, հազարան հազարներից խոսիր։
Հետո շարունակեց նկարագրել նավթային հանքերը, գործարանները, ծուխը, փոշին, մոծակների բազմությունը, մկների խոշորությունը և երկար կանգ առավ տների բարձրության, փողոցների լայնության և խանութների մեծության ու հարստության վրա։
Նա թե պատմում էր և թե ուտում, մերթ ընդ մերթ աչքի տակով նայելով գեղեցկուհուն, որ, հակառակ իր ծննդավայրի ավանդության, չէր էլ մտածում գայթակղեցուցիչ երեսը շալով ծածկելու։ Ուտելիս ու խմելիս Բալասի ապոր նիհար կոկորդի ցցված ոսկրը շարունակ ներս էր մտնում ու դուրս գալիս, ինչպես ծտի գլուխը բնից։
Վրա հասավ գիշերը։ Մեր կառքը կանգ առավ առաջին կայարանում։ Կառապանը մեզ առաջնորդեց մի մալականի տուն, իսկ ինքը գնաց ձիերը կերակրելու։ Ինձ զարմացրեց,