ինձ պաշարել էր մի հանցավար միտք, ափսոս, որ այս անգամ ես զրկվեցի իմ բարձրագույն հաճույքից, այսինքն՝ Մոնբլանի գագաթը ողջունելուց։
— Այո՛, ճիշտ որ հանցավոր միտք։
— Ինչ արած, տիկի՛ն, երևի, նախախնամության օրենքն է, մարդը կա և կմնա միշտ էգոիստ։ Ես տեսնում էի, որ երջանիկ ալպինիստի պատմվածքները խորապես ազգում են որդկերանցս վրա և հուզում են նրանց, մանավանդ Արմենին։
Մի անգամ ալպինիստը հարցրեց նրանց.
— Կկամենա՞ք Մոնբլան բարձրանալ։
— Այո, այո՛,- կրկնեցին անմիջապես երկուսը միասին։
Ես ծիծաղեցի, կինս գունատվեց։
— Երբե՛ք, երբե՛ք ես թույլ չեմ տալ,— գոչեց նա այնպես ահաբեկված, որ, կարծես, իր զավակներն արդեն ժայռերի ու սառույցների վրա են։
— Մի վախենաք, տիկին,— ծիծաղեց զվիցերիացին բարեսրտաբար,— ես նրանց Մոնբլանի գագաթը չեմ առաջարկում, այլ միայն մի մասը, դիցուք կեսը կամ մի երրորդականը։ Դա շատ դյուրին մի էքսկուրսիա է, որ երեխաներն անգամ կարող են կատարել։
— Ձեր առաջնորդությամբ, իհարկե,— ասացի ես։
— Ո՛չ, պարո՛ն, կարիք չկա, որ ես առաջնորդեմ, Դուք ինքներդ կարող եք նրանց ուղեկցել։ Մեծ բան չէ։ Խոսքս Մոնբլանի հռչակավոր սառցարանների մասին է։ Դա մի զմայլելի էքսկուրսիա է, ձեզ համար էլ վերին ասաիճանի հետաքրքրական։
Եվ նա իսկույն, մատիտ ու թուղթ վերցնելով, գրեց ու նկարեց մարշրուտը։ Ես հրապուրվեցի, որդիներս ուրախացան։ Ի՜նչ ավելի մեծ հաճույք կա, քան զավակներիդ հաճույք պատճառելը։
Հետևյալ աոավոտ իսկ, մի կերպ հաղթահարելով կնոջս ընդդիմադրությունը, վերցրի որդիներիս և իջա Լոզան։ Այնտեղից ժնևի վրայով երկաթուղով անցանք բարձր-Սավուտ։ Գնացինք Շամոնի։ Դա ալպինիստների սովորական ելակետն է, մի գյուղ Մոնբլանի ստորոտում, գլխավորապես