խոսքեր, քանի որ զգացմունքներն են խոսում, քանի որ հասկանում են իրարու։
Տափարակի վրա սկսվում է ոչ այնքան ուժեղ մի բուք, որ, սակայն, ինձ նման մի անփորձ ճամփորդի համար շատ զգալի է։ Ասում են, որ այդտեղ բուք ու բորանը հավիտենական են, շնորհիվ անհրապույր Արարատի մերձավորության։ Երբեմն քամին այնքան սաստիկ է լինում, որ իբր թե ձիավորներ է գցում։
Առաջին ընդհարումը ռուսների ու թուրքերի մեջ այդտեղ է եղել, ճանապարհից դեպի աջ, մի ոչ շատ բարձր լեռան լանջի վրա։
Շահխաթունին նորատի զինվորականի ոգևորությամբ նկարագրում է ինձ համար ճակատամարտի մանրամասները՝ մասնակից օֆիցերների պատմածներով։ Իջնում ենք Կարե անունով մի կայան։ Գյուղ է թե քարվանսարա—չգիտեմ, բայց թրքական մաքսատունն այդտեղ է եղել։ Կեղտոտ է որպես ինքն ապականությունը և շրջապատված գարշահոտ ու վարակիչ ճահիճներով։
Հարկավոր է մի փոքր հանգստանալ, և մենք իջնում ենք հոգնած ձիերից ու մտնում մի ցածր ու կիսախարխուլ շինություն։
Երկու երիտասարդ օֆիցերներ մեզ ընդունում են մի քիչ զարմացած, բայց քաղաքավարի։ Մեկը նրանցից բժիշկ է և նրա արտասանությունն ու մանավանդ հաստ շրթունքներն իսկույն մատնում են նրա ազգությունը։ Հրեա է։
Արարատը, մերկացած թանձր ամպերից, այժմ ցցվել է մեր առջև, ինչպես շաքարի վիթխարի գլուխ։ Պայծառ արեգակը ողողել է նրան ճառագայթներով այնպես, որ պարզ երևում է նրա յուրաքանչյուր խորշը։
Մաքսատունը դարձել է ժամանակավոր կայան պատերազմի դաշտից տեղափոխվող վիրավորյալների ու հիվանդների համար։ Թեթև նախաճաշից հետո հրեա բժիշկը մեզ հրավիրում է այցելել «հիվանդանոցը»։ Հետաքրքրվում ենք տեսնելու տառապյալներին։ Մտնում ենք մի մեծ շտեմարան հողե հատակով, բորբոսնած պատերով և խարխուլ առաստաղով։ Մարդիկ անկարգ, անկանոն թավալված են խոնավ
- ↑ 5 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, Հ․ IX