Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տրելի սարսափ։ Թվում է ինձ, որ մենք փակված ենք գերեզմանատան մեջ։ Այդ թշվառները, որ ցրվեցին, թողին իրենց հետևում դիակների հոտ»․․․

XV11I

Առավոտյան տեղական կոմենդանտը մեզ հայտնեց, որ գեներալ Ա․․վից երկու նամակ է ստացել մեր վերաբերմամբ։ Մեկով գեներալը խորհուրդ է տալիս մեզ գնալ Դայար կազակների հետ, մյուսով, հաղորդելով, որ Դայարն ընկել է քուրդերի ձեռքը, զգուշացնում է մեզ և առաջարկում սպասեք տրանսպորտին կամ վերադառնալ Ղարա-Քիլիսա։

Եպիսկոպոսն ազդարարեց, թե նա չի կարող սպասել տրանսպորտին և իսկույն ևեթ պիտի արշավե «այդ Դայար կոչված անիծյալ վայրը, թեկուզ ամբողջ Քուրդստանը նրա դեմ դուրս գա»։

Խունունցը, որ ինքնագլուխ իրան շտաբի գլխավոր էր հռչակել, բաց արավ քարտեզը, մատը դրեց նրա վրա, փափախը սեղմեց գլխին և հանդիսավոր արտասանեց.

— Պետք է գնալ։

Ես ասացի.

— Ոչ չպետք է գնալ։

Սմբատ Խաչատրյանցը, որ զբաղված էր իր ցուրտը տարած ոտին տաք մոխիր փաթաթելով, ասաց․ —

Իհարկե, չպիտի գնալ։

Հովհաննես Թումանյանը գերադասեց բազմախորհուրդ չռությունը (միակ ձեռնտվությունը այդպիսի վեճերում), բայց և այնպես սոսկալի արկղը նորից քարշ արավ կողին։

Տեր-Նիկոլը բացակա էր։ Վարդապետը նրան տարել էր չգիտեմ ուր գաթա ուտելու։

Եվ այսպես, ոչ մի կողմը ձայների մեծամասնություն չստացավ։

Այն ժամանակ Հովհաննես Թումանյանը, ըստ սովորության քորեց իր երկայն վիզը և այնտեղից դուրս բերեց մի շատ սրամիտ անեկդոտ, որ դժբախտաբար, մոռացել եմ։

Կազակները գնացին Դայար առանց մեզ։