պատգամներից բարձրագույնը։ Բայց օգնեցեք,— ավելացնում է մեծ վարդապետը, — այնպես որ աջ ձեռքով տալիս ձախ ձեռքը չիմոնա, թե տալիս եք»։ Արդ՝ ի՞նչ է նշանակում այդ։— Նշանակում է, որ բարեգորձությունը, այն է, երբ մարդ կարոտյալին օգնում է դրդված լինելով սրտի խորքից բխող անկեղծ, անշահ և ինքնուրույն զգացմունքից։ Հետևաբար, նա մի կրավորական զգացցունք չէ, նա բնական է, որ ծագում է մարդու սրտում, ակամա առանց շատ անգամ հաղորդակցություն ունենալու խելքի և դատողության հետ, ըստ որում բուն բարեգործը հաճախ ոչ թե դատելով, այլ գդալով, կարեկցելով է անում բարեգործությունը։
Եթե ձեռքը գրպանը տանելիս բարեգործի գլխում ծագում է այն միտքը, թե կարող է իր տվածով փառք և բարեգործի անուն վաստակել, կամ եթե մտածում է, թե այն մարդը, որին նա օգնում է> պիտի խոնարհվի իր առջև, այն ժամանակ նա բարեգործի աստիճանից անպայման գլորվում է և ընկնում վաճառականի աստիճանը, քանի որ նա կամենում է իր տվածի փոխարենը ստանալ։
Այսպես ենք մենք հասկանում բարեգործություն ասած բարձր զգացմունքը, և այսպես պիտի հասկանա ամեն ոք, որ գիտե մտածել և զգալ։
Այժմ նայենք այդ տեսակետից մեր բոլոր բարեգործների վերա, որոնց մեծամասնությունը մի առանձին պարծանքով վաճառականը վերագրում է իր դասակարգին։ Վաճառականը մասամբ օգնել է և օգնում է մեր եկեղեցիներին, դըպրոցներին, բարեգործական հիմնարկություններին, սովյալներին, Հրկիզյալներին,— այո, այդ ճշմարիտ է։ Բայց ինչպե՞ս է արել նա այդ, արդյոք կարոտյալին օգնելու վեհ զգացմունքից դրդվա՞ծ, թե՞ մի այլ նպատակով։ Ով որ եղել է վաճառականական շրջաններում, ով որ երբևիցե, հանուն այս կամ այն կարոտյալի, դիմել է նոցա