Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բորժոմյան կալվածքի բերքերի համար փայտաշեն տունը, դուքս Օլդենբերգսկու պավիլիոնը և այլն։

Որովհետև, ինչպես ասացի, կարգ ու կանոն չկա, ցուցակ չկա, ուստի ուսումնասիրողը ինքն է ստիպված որևէ մի կարգ հնարել յուր աշխատանքը թեթևացնելու համար։ Ցուցահանդեսի Կարգադրիչ Հանձնաժողովը, եթե կարողանաի հանդեսը վերջացնելուց գեթ երկու շաբաթ առաջ հրատարակել լիակատար ցուցակը (կատալոգ), դարձյալ վատ չէր լինի: Այն գրքույկը որ «Համառոտ ուղեցույց» վերնագրով վաճառվում է հանդեսում, ոչինչ հասկացողություն չի տալիս այցելուին, բացի այն, թե այս ինչ մասի կարգադրիչները այն ինչ մարդիկն են և, բացի այն, որ գրքույկի կեսը բաղկացած է զանազան մասնավոր հայտարարություններից, որոնց տերերը շտապում են իրանց ապրանքը դրվատել։

Այս պատճառով, բարվոք համարեցի հանդեսի յուրաքանչյուր բաժանմունքը առանձին ուսումնասիրել, առանց խտրության, ինչ որ ներկայացված են այդ բաժանմունքներում, մեծ մասամբ ուշադրություն դարձնելով գլխավոր առարկաների վրա։

Այցելուն, առաջին անգամ ներս մտնելով, տեսնում է հանդեսի ամենահետաքրքրական մասերից մեկը, այն է՝ շերամապահության և մեղվապահության բաժանմունքը։ Այստեղ են դարսված մեր երկրի շերամի տեսակները, բարամի նմուշները, այն թթենիների օրինակները, որոնցով կերակրում են շերամի որթը, այնուհետև զանազան մետաքսյա գործվածքներ, հյուսվածքներ, հետո մեղրի զանազան տեսակներ, մեղվի պես֊պես փեթակներ և այլն։ Ահա դեպի աջ, ուղիղ դռների մոտ, կանգնած են մասնագետ Շավրովի պահարանները, որոնցից մեկը պարունակում է շերամի որթի զանազան տեսակները, նոցա հաջորդաբար զարգացման օրինակները, բոլորը առանձին շիշերի մեջ սպիրտում պահած, մյուս պահարանում երևում են Կովկասյան երկրի պես֊պես մասնագիտական քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպե՞ս են մեզանում բաժանված հողերը, ո՞ր տեղերն են