Բավական է հիշել, որ Սիրունյանի ներկայացրած փնջաձև արծաթյա անոթը պաքսիմատի համար բաղկացած է մոտ հինգ կտորներից, որոնց նա միացրել է դժոխային համբերությամբ և կազմել ծաղկանման գեղեցիկ հյուսվածքներից մի հիանալի շինվածք։ Պակաս հիանալի լեն և մյուս արհեստավորների արծաթազարդ կուլաները, «հազարափեշաները» արծաթյա և ոսկյա աշտանակները, շքեղ դոտիները, փողամանները, կոհակները, շրջանակները, ծխաքարշները և այլն։
Բայց մենք միջոց չունինք մի առ մի թվելու այն բոլոր առարկաները, որ ներկայացրել են հայ արհեստավորները, և որոնք միմյանցից սիրուն են, շքեղ և նուրբ։ Ահա այստեղ ևեթ գործում է արծաթե ժապավեններ հյուսող թիֆլիսան բնակ Արաֆելյանը՝ յուր հնարած մեքենայի վրա, որով հեշտ կերպով և արագությամբ նա մետաքսի թելը ոլորում է արծաթե թելի հետ,— մի գործ, որ ուրիշ տեղերում մեր արհեստավորները կատարում են շատ հին եղանակով և մեծ դժվարությամբ։
Գեղեցիկ են նույնպես և վաճառական Տեր֊Նիկողոսյանքի արհեստանոցից դուրս եկած ակնեղեններով զարդարած ոսկե ապարանջանները, գնդասեղները, քորոցները և այլն։ Միայն պ. Տեր֊Նիկողոսյանը լավ կաներ, որ արհեստավորի անունն էլ երևան հաներ...
Այս բաժանմունքումն է գտնվում և այն ինքնաշարժ օրորոցի կաղապարը, որի մասին անցյալ անգամ ակնարկեցինք։ Այս հնարքը պատկանում է ալեքսանդրապոլցի երիտասարդ արհեստավոր Զոհրաբ Միրզոյանին։ Միրզոյանը օրորոց շինած է եղել իսկական մեծությամբ, բայց գավառապետը չէ ընդունել, առարկելով, թե Թիֆլիս ուղարկելը դժվար է։ Հայ արհեստավորը ստիպված է եղել իսկականի փոխարեն ուղարկել նորա փոքրիկ կաղապարը, որով և մասամբ դատապարտել է յուր հնարքը այցելուների անուշադրությանը։
Հայերից հետո արծաթագործության մեջ աչքի են ընկնում լեռնաբնակ լեզգիների ձեռագործները։ Մի առանձին պահարանի մեջ դարսված են փղոսկրյա ու հասարակ, ոսկենկար պատյաններով զենքեր, կոճակներ, ծխաքարշներ և ուրիշ