Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ուրիշ շատ քաղաքներում եղած ժողովներում արտասանված ճառերին, գալիս ենք միևնույն կարծիքին։ Ամենից որոշ և ամենից խիստ արտահայտեց այդ կարծիքը Բաքվի փաստաբանների ժողովը, ուր ներկա էին բոլոր ազգությունների անդամները։ Ոչ պակասումով շեշտերին նույնը թուրքերի, ռուսների և վրացիների ներկայացուցիչները պ. Վասիլևի նախագահությամբ կայացած ժողովում Բաքվի հասարակական ժողովարանում։

Եվ փառք ու պատիվ այն արդարամիտ և ճշմարտասեր ռուսներին և վրացիներին, որոնք հայերից և թուրքերից առաջ են ասել և ապացուցել ճշմարիտ պատճառները Բաքվի ամոթալի արյունահեղության։

Կան երևույթներ, որոնց լուսաբանությունը ստեղծում է ամբողջ պատմություն։ Բաքվի աղետը հայ ազգքի դարերի ընթացքում կրած անթիվ տառապանքների համեմատ չնչին երեվույթ է։ Բայց նա խորհրդավոր է յուր իմաստով։ Նա պետք է լույս սփռի մարդկության մի նշանավոր մասի ազգային պատմության վրա և ապագա փիլիսոփայի ձեռքը տա անհերքելի փաստեր բռնության սոսկալի հետևանքները արձանագրելու համար։

Տգիտություն, խավար։ Այո, նա էլ յուր բաժինն ունի, և մեծ բաժին ներկա աղետի մեջ։ Բայց ո՞րն է ավելի քստմնելի, տգիտությո՞ւնը, թե այն աներևույթ ուժը, որի ձեռքում այն խաղալիք է։ Բնության և աստծու սրբազան օրենքնե ր է պղծում նա, որ խավարը գործիք է դարձնում ժամանակավոր հաջողություն ունենալու համար․․․

Հայ ժողովրդին մահ չի վիճակված, և ոչ թուրք ժողովըրդին,— մենք հավատում ենք այս բանին անխախտ։ Գործիք լինել դիվային նպատակի համար, կարող է ամեն մի տկար ուժ։ Բայց այս չի նշանակում, թե դիվային ուժը պետք է հասնի յուր նպատակին։

Ողբում ենք ոչ այնքան հայերի վիճակը, որքան այդ դիվային ուժին, որ կոչված է մեռյալին գերեզմանից հարություն տալու։ Անիրագործելի հույս, որքան այն խելագարի ջանքը, որ ձգտում է արեգակը ձեռներով գրկել