հրավիրելու։ Բարձրացա և մտա դղյակ։ Այստեղ, վարի ընդունարանում Նորեն ենթարկվեցի քննության, այս անդամ պատգամավորության իր հետ բերած սեփական ոստիկանության կողմից և նորեն սպասեցի 15 րոպե։
Վերջապես հրավիրվեցի վեր։
Մի ընդարձակ և բուրժուաորեն կահավորված հյուրասենյակում, խրոխտ քայլերով ասաջ գալով, ինձ դիմավորեց մի բավական բարձրահասակ երիտասարդ խոհուն դեմքով։ Մեկն այն առողջ դեմքերից, որոնց ճակտին դրոշմված է գաղափարի համառության և կամքի անդրդվելիության կնիքը և որոնք սակայն առաջին իսկ հայացքից հավատ են ներշըն- չում դեպի իրանց բարձր, թեև միակողմանի, աշխարհայեցողության անկեղծությունը։ Նոր շեն այդ դեմքերը հայ մտավորականության մեջ և ավելի քան երեսուն տարի է ես նրանց ճանաչում եմ, բայց այժմ նրանք լիովին կազապարվել են ու կազմ ակերպվել։
Ալեքսանդր Սեգզադյան էր այդ երիտասարդը, որին Կովկասում երբ և ուր տեսած լինելս լավ չեմ հիշում։
Մեր տեսակցությունը տևեց մոտ մեկ ծամուկես։ Պ, բեգզադյանը իմ բոլոր (գուցե երբեմն ձանձրալի) հարցերին պատասխանեց կատարելապես քաղաքակիրթ մարդու պատրաս¬ տակամությամբ և սիրալիր։
— Այժմյան Սովետական Հայաստանը,— ասաց նա, չի կարող բարգավաճել իր սահմանների ներկա սղության մեջ։ Մենք շատ ենք ճնշված երկրի տարածության տեսակետից։ Այժմյան Հայաստանն ունե մոտ մեկ միլիոն երկուհարյուր հազար ազգաբնակչություն, որից 300 հազարը թուրքահայ փախստականներ են, որոնք մի ծանր բեռ են մեր գյուղացիության համար։ Մեր ամենագլխավոր հոգացողությունն է առայժմ կարելվույն չափ թեթևացնել ժողովրդի տնտեսական կացությունը։ Սով իր բուն իմաստով այժմ չկա, բայց չկա և հացի առատություն։ Ամերիկյան նպաստամատույց ընկերությունները մեզ շարունակում են օգնել նախկին եռանդով ու չափերով, և մենք մեր կարողության չափ աջակցում ենք նրանց գործին։ Այս տարի ցանքեր բավականաչափ եղել են, և,