եթե հունձքն աջող լինե, առաջիկա ձմեռ ժողովուրդը կունենա գոհացուցիչ պաշար։
— Կփափաքեի դիանալ՝ ինչպե՞ս է վերաբերվում Մոսկվայի կենտրոնական կառավարությունը դեպի Սովետական Հայաստանը, ուզում եմ ա ել դեպի հայ ժողովուրդը։ — Ամենայն համա կրությամբ կարող եմ ձեզ հավատացնել,—պատասխանեց Պ. Բեգզադյանն զգացված։— Ապացույցներ շատ կան, և ես կհիշատակեմ նրանցից միայն մե֊ կը։ Անցյալ տարի, երբ ես նոր հայտարարված Սովետական Հայաստանի կողմից իբրև պատգամավոր ուղարկված էի Մոսկվա, խնդրելու, որ Ալեքսանդրապոլի դաշնագրությունը վերաքննվե, ամենուրեք հանդիպեցի կենտրոնական կառավարության բոլոր շրջանների անկեղծ համակրությանը։ Ես լիովին հավատացած եմ, որ այսօր Վարսն էլ իր շրջանով և նախ իջևանն ու Սուրմալուի գավառներն էլ կցված կլինեին Սովետական Հայաստանին, եթե տեղի չունենար դժբախտ դեպք։ Երևակայեցեք, ճիշտ այն օրը և այն ժամին, երբ ես Չիչերինի մոտ էի և գրեթե ստացել էի նրա հավանությունը՝ Ղարսը և հիշյալ նահանգները մեզ վերադարձնելու, կրկնում եմ, ճիշտ այդ վայրկյանին ստացվեց նախկին հանրապետության վարչապետ Պ. Վրացյանի չարաբախտ հեռագիրը։ Այդ հեռագրի մեջ, որ Չիչերինը կարդաց ինձ, Վ. Վրացյանը գրում էր, «Հայ ժողովուրդը տապալեց բռնավորների կառավարությունը, Բեգզադյանը չունե իրավունք որևէ բանակցություն վարելու Մոսկվայի հետ»։ Բռնավորները, Պ․ Վրացյանի ասելով, մենք՝ բոլշևիկներս էինք, ուրեմն և Չիչերինը։ Կարո՞ղ եք երևակայել այդ մարդու վրդովմունքը, որի աջակցությունն այնքան էլ կարևոր էր մեզ համար։ Ես, իհարկե, համոզված էի, որ կատարված դեպքը մի արկած է, և Պ. Վրացյանի իբրև թե «վերահաստատվածս» կառավարությունը չի կարող երկար տևել և պիտի նորեն տապալվե։ Ինչպես գիտեք, շուտով այդպես էլ եղավ։ Սակայն այդ վայրկյանին ես այլևս ոչինչ չէի կարող անել և ստիպված եղա վերադառնալ Կովկաս ձեռնունայն։
— ինչպե՞ս է վերաբերվում Մոսկվայի սովետական