Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կառավարությունը Ազգային տան խնդրին, որի լուծումբ հանձնված է Ազգերի ընկերությանը։

— Դարձյալ ամենայն համակրությամբ, որքան հայտնի է ինձ։ Գալով Սովետական Հայաստանի կառավարությանը, մենք ոչինչ ունինք Ազգային տան դեմ։ Բացի այդ, մենք այն կարծիքին ենք, որ թուրքահայերի դատին խառնվելու ոչ մի իրավունք չունենք և մենք կկամենայինք, որ նրանք իրանք վարեին իրանց դատն այնպես, ինչպես իրանք են բարվոք համարում։ Բայց մենք կկամենայինք միշտ հարաբերության մեջ լինել թուրքահայ գաղութների հետ։ Սովետական Հայաստանը նրանց նյութական օգնության կարիքն ունե, և նրանք պարտավոր են մեզ օգնել հանուն հայ ժողովրդի և մանավանդ հանուն այն 300 հազար թուրքահայ գաղթականների, որոնք պատսպարված են մեր երկրում։

Մեր խոսակցության խոշոր մասը հանրածանոթ դեպքերի վերաբերմամբ էր. ուստի ավելորդ եմ համարում հաղորդել։

Ժամանակն ուշ էր, մյուս կովկասյան Սովետական հանրապետությունների ներկայացուցիչների հետ տեսակցությունս հետաձգեցի մի ուրիշ օրվա։

5 մայիսի, Ջենովա

ՄԻ ՏԵՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ Պ. ՄԴԻՎԱՆՈԻ ՀԵՏ

Այսօր ես պատեհություն ունեցա մոտ մի ժամ զրույց անելու Սովետական Վրաստանի վարչապետ և ներկայումս Ջենովայի կոնֆերանսում պատգամավոր պ. Պոլիկարպ Մդիվանու հետ։

Պ. Պոլիկարպը համոզված մեծամասնական է, հակառակ իր ավագ եղբոր Սիմեոն Մդիվանու, որ հավատացյալ փոքրամասնական է և որ Վրաստանի նախքին կառավարության լիազոր ներկայացուցիչն էր մի ժամանակ՝ Հայաստանի նախկին կառավարության քով։

Պ․ Պոլիկարպ Մդիվանին բարի եղավ ինձ տալու մի շարք շատ կարևոր տեղեկություններ, որոնց մի մասն ես կարող եմ հաղորդել «Ապագա»֊ի ընթերցողներին։

«Ներկայումս Սովետական Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները գոհացուցիչ են։ Երկու կառավարությունների