Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոսկվայում ես լսեցի այդ տիպի մի ուրիշ տեսակի մասին, որ բուն է դրել այնտեղ։ ճիշտ է, գրականական աշխարհից չէ, բայց պատկանում է մեր բարոյական կյանքի մի այլ այնպիսի շրջանի, որ մեծ կապ ունի գրականության հետ։ Իսկ Պետերբուրգում ես տեսա մի ուրիշ գրականական պարազիտ, որի բարոյական պատկերը ավելի ամփոփ է և ավելի կատարելագործված։ Սակայն այս տիպարը այնքան գեղարվեստական է, որ ափսոս է նրան թռուցիկ նամակների նյութ դարձնելը․․․