Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչ որ խոստացել եմ։

— Ալի նա՛։

— Ո՞վ։

— Հայալու, աբըռռլու, Գյուլնազի աղջիկ...

— Սուսա՞նը, — ընդհատեց Սանամը։

— Հա՛, հանց Սուսանը։

— Հանաքներդ մի կողմ դիր, օղորմի հորդ, հանաքի ժամանակ չէ, Շըպպանիկ, ասա, տեսնեմ, ո՞վ է գոված աղջիկդ։

— Հանաք չամ անըմ, մինիկ տղիդ արևը վկա։

— Խելքդ տեղը չի, Շըպպանիկ։

— Քալաֆիդ ճոնդը կորցուրալ ես, պան ամ ասըմ, դու հանց էշըդ ես քշում։ Իմ խելքս գլխըմս ա։ Չիմ մացա, չիմին հարց ու փորձ արի, սուտ, սուտ, լափ սուտ։

— Սուտս ո՞րն է, սաղ քաղաքն է խոսում։

— Բարըբադ իլի մեր քաղաքը, հինչպես քի հանց բարըբադ ա իլիմ։ Հախ միայն տերը քանդի դյուշմանի տունը, որ խեղճ աղջկան անըմը նահախտան կոտրալ ա։

— Ո՞վ է դուշմանը։

— Կուժ ծախողի տղան, ան մին վիժա բոյի տեր մեռածը։ Սեյրանը, Սեյրանը, Սեյրանը։ Ան դալուն տափին կպած Սեյրանն ա նահախ տեղան չով արալ սաղ քաղաքում, քիի «Բաբխուդարի աղջիկը իմ հարսնացուս ա, աթանց ա, անանց ա, ֆլան ա, բեշմաքան ա»։

— Նահախս ո՞րն է։ Սուսանը Սեյրանի հարսնացուն է։ Ասում են մի մատ երեխերք են եղել, որ ծնողները նշանել են։

— Դե, հենց պանն ալ տա յա ալի։ Հենց Սեյրանի ցավն ալ տա յա, քիի առաջ բեշիգքյարթմանա ան արալ, հիմի չան տաամ, պրծավ քինաաց։

— Պատճառն ի՞նչ է, որ հիմա չեն տալիս։

— Հի՞նչ պիտի իլի։ Սաբաբը նա յա, քի Հայրապետի տղան, ան մեռած Սեյրանը, հիմիկվանան, որ մին վիժա բոյ ունի, անքան շառլատանացալ ա քի, որ — մեռալ ամ արարիչ ասսու բոյին — յա ինքը մինին կսպանի, Սիբիր կիքինա, յա ալ յուրան կսպանեն։ Բարխուդարը, Գյուլնազը գի՞ժ ան, քի նրա պես հեյվարին աղջիկ