Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տաա՞ն։ Օխտը քաչալ աղջիկս իլի մինի մազը նրան չամ տալ ես, դու հի՞նչ ես խոսըմ, չամ մանըմ իսկի։

— Չեմ իմանում, էլի խելքս բան չի կտրում։

— Հի՞նչ խելքի պան ա, շատ պարզ, շատ աշկարա նաղլ ա։ Մուկուլ օրը քիշերվա կեսին մտալ ա շիրաչիխանա, այնքան կոնծալ ա, որ ճանբալակուկուշ ա դառալ։ Ետով ընկերների հետնան կռիվ ա արալ, գլոխ-մլոխը չախչախ ան արալ, հիմի տունումը ընկած տընքտընքըմ ա։

— Խե՛ղճ տղա, խեղճ հեր ու մեր։

— Խեղճ օձ կծի խեղճ տղին։

— Այ ախչի, այ ախչի, ինչպես ես ղմիշ անում, որ հոր ու մոր մինիկ տղի համար անեծք ես անում։

— Հըմ, գյուլլախորով իլի նա, որ խեղճ աղջկան անըմը սաղ քաղաքի բերանն ա քիցալ։ Նա յալ հի՛նչ աղջկան որ ասօրվա լյուսի պես լյուս ա, երկնքի հրեշտակի պես սուրբ ա։

— Ախար Հայրապետի տղան ի՞նչ միտք ունի, որ նահախ տեղից Բարխուդարի աղջկան խայտառակ է անում։ Չէ՛, Շըպպանիկ, մեջ տեղ էլի մին փուտ կա։

— Աղջիկն իսկի փուտ չունի։ Ասըմ ես, Սեյրանը հի՞նչ միտք ունի․ միտքը նա յա իլալ, քի որ անմեղ աղջկան անըմը չով անի քաղաքում, հինչ ա, քի մին դանա տղա ջուլիաթ չանի նրան ուզիլ, որ վերջը յուրան վիզին մնա։ Իմացա՞ր։ Առա էէ՛, հիմի անկաջիդ քամակը թե տեսնես, Սուսանին ալ կտեսնես, առա է՛է՛, առ էյ... Վերջին խոսքերն արտասանելու ժամանակ Շըպպանիկը երկու ձեռների մատերը չռեց և ճանգ արավ դեպի դուրս, Սեյրանին վերաբերելով։

— Հիմա ի՞նչ անենք, Շըպպանիկ, սուտ թե ղորթ, էս ձայնը դուրս է եկել էն մարդու աղջկա վրա։ Ես էլ, դրուստն ասեմ, իսկի ինքս չեմ էլ հավատում, որ էն հոր ու մոր աղջիկը վատ-վատ բաներ անի, ինչու որ նրան զնդանի մեջ են պահում։ Տանից չեն դուրս բերում, որ աստուծո լույսն էլ է տեսնի, ինչպե՞ս կարող էր Սեյրանի երեսը տեսնել։ Դրուստն ասեմ, Շըպպանիկ, ղորթ է, ես նրանից ձեռ եմ վերցրել, բայց սիրտս իսկի չի կտրվում։ Գիշեր ու ցերեկ նրա պատկերը հենց աչքիս առաջ կանգնած է։ Ախար էն