Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հը՛ը։

— Դժվար է աղջկա կոտրված անունը սաղացնել։ Հախնահախ` Սուսանը ընկել է քաղաքի աչքում, ես թե որ ուզեմ նրան, խալխը աչքերս թքով կհանի։ Դու գիտես, որ ազգականներ, բարեկամներ կան։ Չէ՛, Շըպպանիկ, չեմ կարող ես էս վարսս նրանց ձեռքից ազատել, — վերջացրեց Սանամը, աջ ձեռով առաջ քաշելով գիսակներից մինը և ցույց տալով Շըպպանիկին։

— Ես ալ կասամ — հինչ ես ասիլյու։ Ղեյիղդ կտրվի, ազգականներ, բարեկամներ, ֆլան-բեշմաքան։ Քյանդյուկ-Մանանը չի՞ բարեկամիդ մինը։ Հըմ, ես նրա բարեկամ աչքը հանամ, հալլա։ Մի՛ ինջիմիշ իլիլ ինձանա, Սանամ խանըմ, որ բարեկամիդ աթանց ուշունց ամ տամ, չունքի ես իմանըմ ամ — հով ա բարեկամդ, հով ա չարակամդ։ Քյանդյուկ — Մանան, Թուխիկ-Մոլխիկ, ֆլան-ֆստան, դրանք չիմ, ա կնիկ, դյուշմաններդ ան, դյուշմաններդ։ Տակադ բիշտի ան տամ, հայ մի ուզիլ Գյուլնազի աղջկան, հայ բիաբուռ կիլես, աթանց, հայ անանց։ Ականջներդ լա՛վ բացիր, լա՛վ լիսի, նրանք չիմ քու փիսիդ ան ուզում, իրանց գլոխն ան քորըմ։ Թուխիկը քեզ բիթիմ ա, որ չուզես Սուսանին, ամա ինքը տական ջուհթա անըմ, քի յուրան տղի հետի ուզի։ Հըմ, հի՞նչ կա, զարմանո՞ւմ ես։ Բա՛ս, բա՛աս, աթանց ան քու բարեկամներդ։

— Բայց ինչպե՞ս կկապեմ նրանց բերանը։

— Դա Շըպպանիկի վրա քիցիր, չիմ վիզիս դիր, չի՛մ։ Տես ես հինչպես կկապեմ յա Քյանդյուկ-Մանանի, յա Թուխիկ-Մուխիկի, սաղ քաղաքի բերանը։ Չիմի, չիմի ռեխը կցեխամ, դու բանիդ կաց։ Ինձ ճընանչըմ ես քի, փառք ասսու, Շամախին մին ղազան ա, ես ալ շիրեփ, խառնի հա խառնի։

— Շըպպանիկ, ես շատ եմ վախենում, որ մեր իստակ անունը...

— Հյունչրու ասօր Շըպպանիկի ցեքով փիս բան չի եկալ, ումուդ ամ, որ օրաս դանն ալ չի կյալ։ Սաչ ամ աղարթմիշ արալ աթանց բաները, դյու ինձ մին ցեքով ես փռնալ հի՞նչ ա։ Ալ չաթուն մի երկարացնիլ, ես հինչ քի ասմամ, ինձի լիսի, ետով թող մեղքը իմ վիզիս մնա։

— Շըպպանիկ, բա Ռուստա՞մը

— Հը՞մ։