հասցրին։ Հիմա չարշով է գցել ու եկել գլխներիս, կեղծավորություն է անում, բաս ես սուս անե՞մ։ Չէ, ես էդպես բարեկամներին չեմ ուզում։ Գնա՛, գնա ինքդ էլի առաջվա պես Բարխուդարի ոտները ջուր արա ու խմիր։ Գնա, էլի մի բաժակ արաղով խաբվիր։ Ինչ ուզում ես արա, ես երես չեմ դարձնիլ նրանց, թե որ վզիցս էլ քաշեն։
Մարիամ բաջու դառն ու կծու խոսքերն այս անգամ Հայրապետին բոլորովին համբերությունից հանեցին։ Նա փափախը գլխից վերցրեց, մի կողմ դրավ, վեր կացավ կանգնեց, սփրթնեց, կապտեց, ատամները կրճտեց և, բռունցքները սեղմելով, ուզում էր հարձակվել կնոջ վրա, բայց այդ վայրկյանին մի դեպք պատահեց։ Քամին կատաղի զորությամբ դրսից զարկելով, բացեց սենյակի դռները։ Կրկին ներս թավվեցին ձյունի բուռն ալիքներ, ճրագը հանգավ և խավարը տիրեց սենյակում։ Մարիաւմ բաջին և Գյոլնազը մի թեթև ճիչ արձակեցին։ Հայրապետը տեղն ու տեղը մնաց անշարժ։ Մի քանի վայրկյան բոլորը լուռ էին։ Վերջապեւս, Հայրապետը դռները ծածկեց։
— Լղաճաք — լեղապատառ լինես, այ քամի, — ասաց Մարիամ բաջին և մոմը վառեց։
— Տեսնում ես, աստված էլ է բարկանում գլխիդ քո էդ չար լեզվի համար, — գոչեց Հայրապետը։
— Դու քո աստվածը, մի՛ նեղանար, — սկսեց հորդորել Գյուլնազը Հայրապետին։ — Ինչ անենք, որ ասում է, սիրտը կծկծում է, թող սրտի աղուն թափի, հանգստանա։
— Դուրս եկ, կորիր, քեզ հետ էլ բան ու գործ չունիմ, — գոչեց Մարիամ բաջին խեղդված ձայնով և շտապով գնաց խոհանոց։
— Սատանի ծնունդ է էլի, էհ ես քեզ բերողին ինչ ասեմ հա, — գոռաց նրա հետևից Հայրապետը և նստեց յուր տեղը։
Գյուլնազը չարշովը վերցրեց, որ գնա։
— Իսկի չնեղանաս, Գյուլնազ ջան, ես նրա քիթուպռունգը ջարդ ու փշուր կանեմ, շատ է կատաղել։ Ասա Բարխուդարին, որ ես էլի պատրաստ եմ նրա հետ բարեկամություն անելու։
— Շնորհակալ ենք։ Բայց Մարիամ բաջու քեֆին չդիպչես,