Ինչ փույթ բժշկի հույս տալուց, քանի որ և՛ այրիի անորոշ պատասխանը, իմաստալի հայացքները, և պատշգամբի վրա մերթ ընդ մերթ երևացող Մինաս Կիրիլլիչի վշտահար դեմքը, և՛ ամեն ինչ, և՛, կարծես, նույնիսկ օդը ներշնչում են Ռոստամյանին, թե այլևս անկարելի Լ հուսալ․․․
Այսպես, ուրեմն, մարդիկ հասան իրանց նպատակին — սպանեցին նրան, որ հանդգնում էր ձեռք բարձրացնել նրանց կուռքերի վրա․․․ Դատաստանն ապագայի ձսռքումն է․․․
Այրի Նատալիան, տեսնելով, որ յուր երիտասարդ կենողը շատ է տանջվում, աշխատում էր մխիթարել նրան։ Բայց զուր․․․ Խեղճ կինը կեղծելու ընդունակությունից զուրկ էր, վասնորո նրա սուտ հույսերը ազդեցություն չէին անում։ Պատահում էր, որ նա, Վարվառեի մոտից վերադառնալուց հետո, միայնակ երկար ժամանակ մտածում էր գտնել երիտասարդ կնոջ դժբախտության իսկական պատճառը։ Նա մերթ մեղադրում էր Մինաս Կիրիլիչին, մերթ Միզանդրոնցովին, երբեմն և՛ Ռոստամյանին, բայց նրա մեղադրանքը և ոչ մեկի վրա կանգ չէր առնում։ Ի վերջո նա գլուխը տարակուսանքով շարժում էր և լուսամուտից նայում հեռու ու հեռու․․․
Կատոն առաջվա պես շուտ-շուտ այցելում էր մորն և երկար հարց ու փորձ էր անում նրան թե Վարվառեի և թե Ռոստամյանի մասին։ Ռոստամյանն, ինչպես միշտ, տակավին և այժմ խույս էր տալիս նրանից։ Բայց նախանձամիտ կինը նախկին խստությամբ չէր դատապարտում Վարվառեին։ Բարեսիրտ Նատալիան այնպիսի տխուր գույներով էր նկարագրում հիվանդի դրությունը, որ աղջիկը լռում էր։
Մի օր, երբ այրին յուր սենյակներից մեկը կահավորում էր յուր որդու համար, որ շուտով պիտի գար, Կատոն ներս մտավ — սաստիկ հուզված և բարկացած։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց մայրը զարմացած և երկյուղով։
Կատոն ձեռի հովանին և գլխարկը շպրտեց սեղանի վրա և գոչեց․
— Գնա ու Վարվառա Մինայեվնային ասա, որ ես շատ ու