նա դրական եղանակով,— դեղերն այսուհետև ավելորդ են, մնում է միայն, որ հիվանդին հանգիստ թողնեք։
Արտասանեց այս սարսափելի խոսքերն անգութ բժիշկը և իսկույն դուրս գնաց սենյակից, գլուխը թեթև շարժելով դեպի ծերունու կողմը, իսկ յուր արհեստակիցների վրա ձգելով արհամարհական հայացք։
Մինչ նա արագ-արագ հեռանում էր, ծերունին սենյակի մեջտեղում անշարժ, ապուշ դարձած, ողորմելի, այո, ողորմելի հայացքով նայում էր յուր շրջապատողներին։ Անխի՜ղճ մարդիկ, ոչ ոք, ոչ ոք, չբողոքեց բժիշկ Միսկարյանցի անողոք դատավճոի դեմ։ Եվ որքա՜ն ատելի էին և անգութ էին նույն րոպեին բժիշկների անտարբեր դեմքերը թշվառ ծերունու աչքում․․․
Կեսօրվա չորս ժամն է․ հիվանդի մահճակալի մոտ․ գլխի կողմում է այրի Նատալիան, իսկ ոտքի կողմում աղախինը։
Կես ժամ առաջ Վարվառեն անընդհատ խոսակցում էր այրիի հետ։ Այժմ, աչքերը փակ, հանգիստ պառկած էր։ Այրին, ծնոտը ձախ ձեռի ափին դրած և արմունկը հենած աթոռի մեջքին, մերթ նայում է հիվանդի, մերթ աղախնի երեսին, մերթ ոչ ոքի ու ո՛չ մի բանի վրա չի նայում, և նրա անորոշ հայացքը թափառում է այս ու այն կողմ։
Դռները բացվում են, ներս է մտնում ծերունին, նայում է այրիի երեսին, նայում է աղախնի երեսին և հուշիկ քայլերով ուզում է մոտենալ հիվանդին։
— Արթո՞ւն է,— հարցնում է նա շշնջյունով։
Այրին ձեոը դնելով բերանին, զգուշացնում է, որ նա չխոսի։ Հիվանդը քնած է։
Ծերունին մանկական խոնարհությամբ հեռանում է մահճակալի մոտից, նստում է սենյակի անկյունում, ձեռները դնում է ծնկների վրա և գլուխը թեքում կրծքին։ Ոլրեմն, մահն անխուսափելի է․ այսօր թե վաղը, ուշ թե կանուխ, նա զրկվելու է յուր միակ և վերջին մխիթարությունից։ Վարվառեն մեռնելու է։
— Մեռնելո՜ւ է,— կրկնում է ծերունին, մի զորեղ ցնցում գործելով, և նայում է մահճակալի կողմը։
Այրին ու աղախինը միևնույն դրության մեջ լուռ նստտած են,